ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է, թե վերջին ամիսներին ՊՆ-ի պաշտոնական էջով ներկայացվում է տարբեր մշակութային դեմքերի այցերը զորամասեր, ներկայացվում՝ այդ այցելությունների կարևորությունը:
«Բայց, օրինակ` ԱԺ պատգամավորը նույն ժամանակահատվածում այնտեղ գնալու հնարավորություն չունի, որովհետև ՊՆ-ում համարում եմ, որ այն վտանգավոր զարգացումները, որոնք արտաքինից են միայն նկատելի, պետք է քողարկել գոնե ներսից:
Բանակը հեքիաթային փոփոխությունների, անիրականանալի ծրագրերի փիառումից դուրս փակ աշխարհ է, որովհետև իշխանության համար խնդրահարույց է իրավիճակին տիրապետող մարդկանց մուտքը զորամաս/մարտական դիրք` տեղում իրադրություն գնահատելու և իրերի դասավորությունից կարծիք ձևավորելու պատճառով:
Իսկ ինչո՞վ են փակում տեղեկատվական վակուումը: Այո´, Կիրանցի պատ արշավներ կազմակերպում, անհասկանալի դեմքերի ամրացման շրջաններ տանում, որոնց գտնվելու վայրից մինչև կառույցի տարբեր էլեմենտներ գաղտնիության ռեժիմում պետք է լինեն:
Չնայած պետք է իրավիճակն էլ ճիշտ ընկալել. մարդիկ պատահականությամբ պաշտոններ են ստացել, որի համար պարտավոր են մի անձի, ով իրենց արգելում է Եռաբլուր գնալ, բանակի դերի մասին միտք հնչեցնել, առավել ևս` բանակի հերոսական դրվագներից խոսել:
Ինչը որ փակ պետք է լինի` խիստ գաղտնիության ռեժիմում, բաց է, իսկ ինչը պետք է դիտարկումների և լուսաբանումների համար, բազմաթիվ կողպեքների տակ է»,-գրել Աբրահամյանը։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55