ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.
«ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է հայ–թուրքական սահմանի բացման տնտեսական հետևանքներին և հայտարարել․
«Իրենք իրենց խնդիրները լուծել են։ Եթե ուզում ենք շարունակել նույն ձևով և վերջնականապես կործանել մեր պետությունը, ես դա թույլ չեմ տա։ Իմ բոլոր գործիքակազմերով կհասնեմ նրան, որ հայ–թուրքական սահմանը բացվի, և այս պետությունը զարգանա, որովհետև այն, ինչ արվել է այդ քաղաքականությամբ, բերել է այս վիճակին»։
Հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով մենք չենք կործանվել։ Հակառակը՝ մեր պետությունը դինամիկ զարգացել է և շարունակում է զարգանալ․ այսօր Հայաստանը, ըստ ԱՄՀ-ի, եվրոպական տարածքում ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է։
Ի՞նչ նկատի ունի Պապոյանը, երբ ասում է «այս վիճակը»։ Գուցե խոսքն իրականում իրե՞նց իրականացրած սխալ քաղաքական որոշումների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին է։
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում վերջին տարիների տրանսֆորմացիայի արդյունքում Հայաստանը դարձավ նկատելի տնտեսական աճ ունեցող պետություններից մեկը՝ աչքի ընկնելով իր տնտեսական դինամիկայով։
Բնականաբար, այս հաջողությունները հաճախ հանրայնորեն չեն բարձրաձայնվում իշխանությունների կողմից, որովհետև այդպես դժվար կլինի մարդկանց համոզել, որ առանց Թուրքիայի սահմանի բացման մենք կործանվում ենք։ Այսպիսով՝ առաջ են բերում մի սցենար, ըստ որի, մեր պետությունը, մեր տնտեսությունն արդեն 35 տարի բլոկադայի մեջ իբրև «կործանվում է», և որպես միակ լուծում առաջարկում են գնալ ամենապիղծ զիջումներին, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի։ Եթե հանրությունն արձանագրի, որ մեր տնտեսությունն իրականում լավ վիճակում է, ապա «սահմանը բացել՝ չկործանվելու համար» սցենարը դառնում է կատարյալ միֆ և կեղծ օրակարգ։
Դադարեցրեք միֆերի վրա հիմնված կեղծ թեզեր կառուցել և թուրքական սահմանը «սրբի դուռ» ներկայացնել մեր ժողովրդին»։
14:56
14:36
14:34
14:16
14:02
14:00
13:42
13:15
13:05
12:45
12:33
12:09
11:59
11:45
11:33
11:16
11:02
10:45
10:26
10:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44