ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր մանրամասներ հայտնեց իր ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպից։
«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է ՔՊ վարչությանը 2024 թվականի մարտի 4-ին։ Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը։ Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու է իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում ներկայացրել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Սարգսյանն այլ մանրամասներ չներկայացրեց, միայն ասաց, որ ինքն էլ ապրիլին է դիմել ՔՊ վարչություն, որ Ալեն Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեն։ Հարցը, սակայն, չի քննարկվել երկար ժամանակ։
«Քննարկվել է սեպտեմբերին»,- նշեց նա։
Սարգսյանը հերքեց ՔՊ-ի տարածած հաղորդագրությունը, թե իրեն երկու անգամ հրավիրել են, բայց ինքը չի ներկայացել, որ քննեն դիմումը։
«Այդպես չէ, ես խնդրել եմ, որ հաղորդագրության մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել»,- մանրամասնեց Հայկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ ՔՊ-ից սեպտեմբերի 17-ին հաղորդել էին, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։
16:42
16:39
16:22
16:05
15:46
15:33
15:15
14:56
14:36
14:34
14:16
14:02
14:00
13:42
13:15
13:05
12:45
12:33
12:09
11:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44