«Հրապարակ» թերթը գրում է.
«Փաշինյանը ձգտում է ամեն գնով նվազեցնել կախվածությունը ԵԱՏՄ-ից եւ Ռուսաստանից՝ հատկապես հայկական ապրանքների արտահանման առումով։ Դրա համար մտածում է, որ անհրաժեշտ է գտնել նոր շուկաներ, հատկապես՝ ասիական եւ եվրոպական։ Թեեւ հասկանում է, որ այդ դեպքում երկիրը կորուստներ կունենա` զրկվելով այն արտոնություններից, որոնք կան ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից։ Մեզ հասած տեղեկություններով, կառավարության ֆինանսական բլոկում քննարկվում են բյուջեի հավանական դեֆիցիտը կրճատելու, ռիսկերը նվազագույնի հասցնելու հարցերը եւ, բնականաբար, գլխավոր լուծումը տեսնում են Հարկային օրենսդրության փոփոխությունների, այսինքն` հարկերը բարձրացնելու մեջ: Ի՞նչ է կոնկրետ առաջարկում «մեծն տնտեսագետ» Նիկոլ Փաշինյանը: Նա 3 ուղղությամբ է տեսնում լուծումը` բարձրացնել հարկերն այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են ծխախոտը, ալկոհոլը, վառելիքը եւ այլն, սահմանել շքեղության հարկ, խստացնել եկամտահարկի շրջանակը բնակչության համար: Նա հասկանում է, որ ընտրություններից առաջ դա չի կարող անել` դա կնվազեցնի իր վերարտադրվելու շանսերը, ուստի մտադիր է այս փոփոխություններին գնալ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։ Միեւնույն ժամանակ կարծում են, որ բյուջեի մուտքերի ավելացումը հակառակ էֆեկտը կունենա` կօգնի հայկական ապրանքների արտահանումը դեպի այլ շուկաներ վերակողմնորոշելու գործընթացում։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55