ARM | RUS |

Ես խոնարհվում եմ ղարաբաղյան առաջին գոյամարտի և ներկա օրերի բոլոր հերոսների մայրերի առջև. Կոմանդոս

06.05.16 | 13:03

hayernaysor.am- Պարո՛ն գեներալ, մոտենում է Մայիսի 9ը՝ պատմական երկու մեծ հաղթանակներիօրը: Մեծ հայրենականում ունեցածփայլուն հաղթանակում ծանրակշիռ դերակատարում ունեցան հայկական փառապանծդիվիզիաներն ու հայ գեներալները, հերոսաբար կռված ու զոհված զինվորները, իսկՇուշին դարձավ հայ ժողովրդի, Արցախ աշխարհի գերագույն հաղթանակի գագաթը,Շուշին դարձավ ազերիների պարտության խորհրդանիշըԻ՞նչ եք կարծում, եթենորօրյա պատերազմը լայնածավալ բնույթ կրի, կրկին կունենա՞նք այդպիսի փայլունհաղթանակ:

- Մենք պետք է իրավիճակը ռեալ գնահատենք: Ղարաբաղյան գոյամարտի տարիներին մենք շրջափակման մեջ էինք. ո՛չ կարգին զենք ունեինք, ո՛չ ձևավորված բանակ: Հայրենասեր կամավոր ազատամարտիկների կյանքի, մարտական ոգու և քաջության շնորհիվ մենք ազատագրեցինք Շուշին: Փա՛ռք Աստծո, այսօր մենք ունենք ուժեղ բանակ, մեր թշնամուց գուցե քիչ պակաս է մեր զենքն ու զինամթերքը, սակայն ավելի լավ ենք տիրապետում ռազմական տեխնիկային: Այսօրվա զինվորները մեր թոռնիկներն են, նրանք Շուշին ազատագրող և նախորդ պատերազմում հաղթանակած ազատամարտիկների թոռնիկներն են, բարեկամները: Ապրիլյան պատերազմական գործողությունների օրերին այդ ջահել տղաներն ավելին արեցին, նրանք անցան իրենց պապիկներից: Տարվա հերոսը դարձավ հայ զինվորը: Մեր երկիրը, Արցախը փոքր է, սակայն մեր ժողովրդի հայրենասիրական ոգին շատ բարձր է: Մենք օգնողներ ու դաշնակիցներ չունենք, սակայն ունենք դժվար պահերին համախմբվելու մի բռունցք դառնալու շատ լավ հատկանիշ: Ադրբեջանցիներին օգնում են Իսրայելը, Ուկրաինան, իսլամիստները, Պակիստանը, բայց ամեն ինչ ղեկավարվում է Թուրքիայի կողմից: Մեր զինվորները վախ չունեն: Թշնամին մի հիվանդություն ունի՝ гипнос страха, ես այդ թեմայով գիրք եմ գրել: Նրանք ռուսներից ունեն այդ վախը, մենք էլ ունեինք դա Ղարաբաղյան գոյամարտի տարիներին, բայց Շուշիի հաղթանակից հետո դա հաղթահարվեց և անցավ ադրբեջանցիներին: Ապրիլին ծավալված պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրենք հատուկ պատրաստված էին, ավելի լավ զինատեսկաներ ունեին և կարծում էին, թե 2-3 օրում հաղթանակ կտանեն. իրենք սկսեցին, իրենք էլ հրադադար խնդրեցին, և իրենք էլ խախտում են հրադադարը: Կարծես մենք սպասում էինք, որ մեզ հարվածեն, որից հետո նոր մենք պատասխան տանք… Ժամանա՛կն էր, մենք պետք է ավելի առաջ գնայինք, որ մեր ուժը հակառակորդը զգար: Ի՞նչ է, պիտի նորից սպասենք, որ իրենք խփեն, մենք էլ այդ ժամանա՞կ պատասխան տանք… Հիմա մեր զինված ուժերն ավելի լավ են պատրաստվում, շտկում են նախկինում թույլ տված սխալները: Եթե ադրբեջանցիները նորից փորձեն հարձակվել և անցնեն լայնածավալ գործողությունների, մենք նորից կհաղթենք: Իհարկե, կունենանք մարդկային կորուստներ, դա շատ ցավալի է: Եթե այս անգամ էլ հանկարծ փորձեն մեզ վրա հարձակվել, ապա դրանց պետք է լրիվ կոտորել, ոչնչացնել այդ պետությունը:

- Ո՞րն էր արցախյան գոյամարտի առաջին պատերազմում տարած հաղթանակի բանալին:

- Ես ռազմական գիտելիքներ, ակադեմիական կրթություն եմ ստացել. երբ ղարաբաղյան առաջին ազատամարտի տարիներին գնացել էի Հադրութ՝ սովորեցնելու, օգնելու կռվողներին, տեսա, որ նրանք, առանց ռազմական գիտելիքներ ստանալու էլ, լավ գիտեին իրենց գործը: Երբեմն այնպիսի բաներ էին ասում, առաջարկություններ անում, որոշումներ կայացնում, որ ես զարմանում էի: Ազերիները Հադրութի շրջանում 24 գյուղ հայաթափել էին, մնացել էր 25-րդը: Սերժ Սարգսյանը հանձնարարել էր, որ պաշտպանենք այդ գյուղն ու ժողովրդին: Այնտեղ տեսա Դևին, ով ասում էր, որ պետք է հարձակվենք, իսկ ես մտածում էի, թե էս ինչի՞ մասին է խոսում այն դեպում, երբ հակառակորդի ուժերը համալրված էին 50 հոգանոց հատուկ ջոկատայինների խմբով, 200 ռուս զինվորներով, իսկ մենք սակավաթիվ էինք. մի Էդիկ ունեինք՝ ընդամենը «Մակարով» տեսակի մի ատրճանակով… մի քանի հոգով ի՞նչ պետք է անեինք, ինչպե՞ս պետք է պաշտպանվեինք… իսկ մեզ ասված էր, որ ոչ թե պետք է պաշտպանվենք, այլ՝ հարձակվենք: Ես մեկ շաբաթ ժամանակ խնդրեցի՝ մտածելու և մարտական ճշգրիտ գործողություների ծրագիր կազմելու համար: Բայց ժամանակ չկար, հավաքվեցինք, պլան կազմեցինք և ազատագրեցինք այդ գյուղը… Գալիս է մի պահ, որ դու այդքան գիտելիքներ ունես, ուզում ես հաշվարկ անել, բայց իր հողը պաշտպանող զինվորին դա պետք չէ. այդ ժամանակ նա մտածում է փրկել իր հողը, իր տունը իր հայրենակիցներին… Այ, դա՛ է Ձեր ասած հաղթանակի, հաղթելու բանալին: Ես իմացա, թե որն է ղարաբաղցու բանալին՝ նա ուզում է պաշտպանել, ազատագրել իր հողը և անո՛ւմ է դա: Նույնը կարող եմ Շուշիի մասին ասել. այդ ժամանակ հակառակորդը 2500 հոգով պաշտպանում էր ընդամենը մի տարածք, իսկ մենք 6 հազար, 7 հազար հոգով պաշտպանում էինք ամբողջ Ղարաբաղի սահմանները: Բարձունքներում պետք է 10 հազար զինվոր ունենայինք, բայց որտեղի՞ց… Ղարաբաղցիներն ասացին՝ ո՛չ, մենք չենք ընկրկելու, մենք պետք է առաջ գնանք: Օրեր առաջ Արցախից եկել էր հրամանատար Հակոբ Կարապետյանը և կրկնում էր նույն միտքը, ինչ Շուշիի ազատագրման օրերին էին ասում ազատամարտիկները՝ ես իմ հողից մի թիզ էլ չեմ տա:

- Թե՛ բարոյապես, թե՛ մարտունակությամբ և ունեցած ռազմական տեխնիկայով մենք պատրա՞ստ ենք դիմակայելու մինչև ատամները զինված և իր թիկունքում եղբայր Թուրքիա ունեցող Ադրբեջանին:

- Մի բան կա, որը պետք է լավ հասկանանք՝ զենքին ու զինամթերքին պետք է տիրապետել այնտեղ, որտեղի տարածքը, աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս: Ղարաբաղն ամբողջությամբ սարերի ու ձորերի մեջ է, զենքի տեսակ կա, որն իր նպատակակետին չի հասնի հենց վերը նշված պատճառով: Պետք է զենքն ու զինամթերքն օգտագործել այնպիսի տեղ, որպեսզի արդյունավետ լինի: Տեսե՛ք, ապրիլյան օրերին մեր ջահել զինվորները 24 տանկ խփեցին, զինվորներից մեկը հպարտ, հանգիստ ասում էր, որ երկու տանկ ինքը խփեց, երկուսն էլ՝ եղբայրը: Ասելիքս այն է, որ զենքին ու զինամթերքին տիրապետելը քիչ է, պետք է նաև դիրքը նպաստի դրա արդյունավետությանը: Հակառակորդն, ասենք, շատ տանկ ունի, ինչպե՞ս է գալու, ի՞նչ արդյունքի է հասնելու սարերի ու ձորերի մեջ գտնվող Ղարաբաղում: Այս օրերին Արցախից գալու է մասնագիտությամբ ֆինանսիստ և բժիշկ ընկերներից մեկը. նա դրոն՝ անօդաչու սարք է խփել: Մենք մարտունակ ենք, այո՛, սակայն, ցավոք, մեր հասարակությունն այնքան հանգիստ է ապրում, մեր հասարակությանը չեն սովորեցնում պաշտպանվել, չէ՞ որ միշտ էլ շրջապատված ենք եղել թշնամիներով: Մենք ժողովրդին չենք նախապատրաստում պատերազմական վիճակում պաշտպանվելու մեխանիզմներին, մեր ժողովրդի երկրորդ մասնագիտությունը պետք է լինի պաշտպանվել սովորելը: Բոլորս պետք է տիրապետենք ռազմական գիտելիքներին և կանգնենք մեր բանակի կողքին: Ցավոք, ավելի շատ մարդիկ զբաղված են քննադատելով, չի՛ կարելի, պետք է օգնեն, եթե կարող են, եթե ոչ՝ ապա գոնե չխանգարեն: Մենք շատ լավ խոսում ենք ուրիշների մասին, սակայն պետք է մտածենք, թե ինքներս ինչ ենք անում մեր երկրի, մեր բանակի համար: Ասենք՝ հիմա 7 հոգի զոհվեն, անմիջապես կսկսեն մեղավորներ փնտրել, բայց մեղավոր ենք բոլորս. ինչո՞ւ դասընթացներ չեն կազմակերպվում, ռազմական մինիմալ գիտելիքներ չեն տրվում հասարակությանը… Պետք է ժողովրդին սովորեցնել պաշտպանվել անօդաչու սարքերից: 2011-ին Ալքաիդան 22 էջանոց գիրք է հրատարակել՝ դրոններից պաշտպանվելու համար: Այ, եթե մենք էլ այդպես անենք, կասենք, որ մարտունակ ենք ազգովի: Թե չէ՝ խոսում են ու անընդհատ կրկնում՝ հաղթանա՛կ, հաղթանակ, փայլուն ճառեր են ասում, շատ հակասական, իրարամերժ խոսքեր, ելույթներ են հնչում…

- Այս օրերին գրեթե բոլոր կայքերում լուրեր են պտտվում, որ Կոմանդոսը հանդիպում էունեցել պաշտոնաթող գեներալների և ռազմական փորձագետների հետ, թեևպաշտոնապես դա չի հայտարարվում. ինչի՞ մասին է խոսքը, պատրաստվո՞ւմ ենք

- Այո՛, մենք հավաքվում ենք ԽՍՀՄ-ի ժամանակ ստեղծված ԴՕՍԱՖ հասարակական կազմակերպության շրջանակներում և նախապատրաստում կամավորներին, մեր ժողովրդին՝ հարկ եղած դեպքում դիմակայելու պատերազմական գործողություններին. նրանք ձեռք են բերում ռազմական գիտելիքներ, այսինքն՝ մտածում ենք մեր ժողովրդի անվտանգության ապահովման մասին:

- Դուք լրատվամիջոցներին տված Ձեր պատասխաններում հնչեցնում եք այն միտքը, թե՝ այդ հարցին թող պատասխանեն մասնագետները. Ձեզ մասնագետ չե՞ք համարում ռազմական գործում:

- Ես, իհարկե, ինձ համարում եմ մասնագետ, որովհետև ստացել եմ ռազմական լուրջ կրթություն, ունեմ փորձառություն, ուղղակի ես վատ եմ խոսւոմ եմ հայերեն, որովհետև ամբողջ գրականությունը եղել է և հիմա էլ ռուսերեն լեզվով է… Երբ ուրիշ լրատվամիջոցին տված հարցազրույցին ասել եմ՝ թո՛ղ մասնագետները պատասխանեն, դա ՊՆ-ին վերաբերող հարց էր, ա՛յդ է եղել նման արտահյատություն անելուս պատճառը:

- Չ՞եք կարծում, որ այս օրերին ասեկոսեները վերջակետելու լավագույն միջոցը եթերում Պաշտպանության նախարարի, ռազմական ճանաչված փորձագետների, բարձրաստիճան զինվորականների ելույթները կարող են լինել: Ավելի շատ ելույթ են ունենում քաղաքագետներ, քաղաքական մեկնաբաններ, պատմաբաններ, մինչդեռ ժողովուրդը որոշակի և լուրջ հիմնավորված կարծիքի, մեկնաբանության կարիք ունի:

- Կիսով չափ համաձայն եմ Ձեր ասածի հետ. Պաշտպանության նախարարը ավելի շատ փակ խորհրդակցություններ է անում, ասեմ նաև, որ նա չափազանց զբաղված է: Իհարկե, նաև շատ ելույթներ է ունենում, հարցերի է պատասխանում: Համաձայն եմ Ձեր այն մտքին, որ ելույթ ունեցող փորձագետները պետք է անպայման զինվորական լինեն, այդ ոլորտի մասնագետներ: Ցավալի է. երբեմն այնպիսի բաներ են ասում, այնպիսի դատողություններ ու եզրահանգումներ են անում և դա հրամցնում ժողովրդին… զարմանում եմ. դրա պատճառն ավելորդ ինքնավստահությունն է, ինքնասիրահարվածությունը: Ի դեպ, դա նաև տարածված երևույթ է մեր կյանքի տարբեր բնագավառներում: Սակայն մեր ոլորտի, բանակի մասին դատողություններ անելիս՝ մարդը պետք է անպայման մասնագետ լինի, իրազեկված և զգույշ արտահայտվի: Ամեն մի քաղաքագետ, պատմաբան, միջազգայնագետ, դիվանագետ, քաղաքական մեկնաբան կարո՛ղ է իր կարծիքն ասել, բայց դա չպետք է պարտադրանքի նման հնչի:

- Մարգարե չեք, բնականաբար, սակայն անցել եք մարտական մեծ ճանապարհ, թրծվել եքպատերազմում, ունեք հարուստ կենսագրություն և ռազմական գիտելիքներիշտեմարան, փորձառություն և, ելնելով այդ ամենից, ինչպե՞ս եք գնահատում ներկայիսպատերազմական իրավիճակը. կհաստատվի՞ արդյոք վերջնական ու կայունխաղաղություն, թե՞ ավելի լայնածավալ գործողություններ կսկսվեն:

- Ես Ձեզ ասեմ, որ իմ կարծիքով Ալիևին էլ ձեռնտու չէ պատերազմը. նա շատ լավ ապրում է, նավթադոլարները դիզվում են շարունակ, և ավելին՝ այն պետությունը, որը պատերազմ է ուզում սկսել, անընդհատ չի խոսում այդ մասին, չի ցուցադրում, չի ասում, միանգամից սկսում է: Հակառակորդները շատ մտածված են իրենց քայլերում, և դա հիմնված է ռազմական գիտության վրա, ավելի շուտ՝ խորամանկության վրա: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք էլ ենք պատրաստվում, մե՛նք էլ ուժեղ ենք և նորագույն զենքերի ու զինամթերքի ենք տիրապետում:

- Պարո՛ն գեներալ, այս օրերին շատերը գնացին սահման. Դուք եղե՞լ եք առաջնագծում, խորհուրդներ տվե՞լ եք երիտասարդ զինվորներին:

- Իհարկե, գնացել եմ և ինձ հետ տարել եմ առաջնագծում ծառայող տղաների ծնողներին, որպեսզի իրենց աչքերով տեսնեն զավակներին և, թեկուզ կարճ ժամանակով, լինեն նրանց կողքին: Այս կռիվն ուրիշ է, առաջվանը չէ, նոր ժամանակները նոր պահանջներ ունեն: Եթե ղարաբաղյան գոյամարտի տարիներին զենք ու զինամթերք գրեթե չկար, ապա հիմա կան նորագույն տեխնոլոգիաներով ստեղծված զինատեսակներ, որոնց մեր զինվորները շատ լավ են տիրապետում: Անշուշտ, զրուցել եմ նրանց հետ և անհրաժեշտ խորհուրդներ տվել:

- Անհանգի՛ստ եք, պարո՛ն գեներալ, անհանգիստ է ամբողջ հանրությունը. ամենուրխոսում են պատերազմի ահագնանալու իրական վտանգի մասին, ընտանիքներ ուգերդաստաններ սգում են իրենց ջահել տղաների, մեր զինվորների կորուստըԱնորոշությո՞ւն, տագնա՞պ, իրական վտա՞նգ, սպառնալի՞ք սրանցից ո՞րն է Ձեզ այժմ անհանգստացնում, խորհելու և վերլուծելու լուրջ, ծանր առիթ տալիս…

- Ես անհանգիստ եմ, այո՛. անհանգստանում եմ առաջնագծում գտնվող զինվորների, սպաների, բոլոր զինծառայողերի համար: Մեր բանակին հոգեբանների մի մեծ թիմ է հարկավոր, որպեսզի գնա առաջնագիծ, ուր անխուսափելի է սթրեսային վիճակը: Ես անհանգստանում եմ և մտածում եմ՝ ինչպես օգտակար լինել բանակին, զինվորներին, մեր Պաշտպանության նախարարությանը, ես անհանգստանում եմ ավելորդ խոսակցություններից. դա մեզ կթուլացնի: Մենք նաև լավ չենք ճանաչում մեր ունեցած ներուժը. ասենք՝ թե դու գնդապետ ես, գնում ես Արցախ, ուզում ես պաշտպանել այդ գյուղը, և քեզ ասում են՝ դու ոչ թե պետք է պաշտպանես, այլ պետք է ազատագրես այդ գյուղն ու ժողովրդին: Այդ հողի վրա ապրող մարդը, այդ հողի համար կռվողն ասում է՝ մենք չպետք է պաշտպանվենք, մենք պետք է հարձակվենք, ազատագրենք. ժողովրդի՛ց է պետք սովորել:

- Պարո՛ն գեներալ, այնուամենայինվ, ի՞նչ եք կարծում՝ պատերազմ կլինի՞…

- Չէ՛, չի՛ լինի…

- Ի՞նչ մաղթանք ունեք մեր ժողովրդին՝ Շուշիի հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի հետ կապված…

- Սիրուն բառերը չպետք է միայն խոսքի սահմաններում մնան. իմ մաղթանքի փոխարեն ես խոնարհվում եմ արցախյան առաջին ազատամարտում և նոր օրերում զոհված, վիրավորված զինվորների ընտանիքների, մասնավորապես՝ նրանց ծնող մայրերի առջև և շնորհակալություն եմ հայտնում այդպիսի զավակներ դաստիարակելու համար: Շնորհակակությո՛ւն նաև մեր ժողովրդին: Ես ցանկանում եմ, որ բոլորս մի մարդու պես կանգնենք մեր բանակի կողքին, քիչ քննադատենք և օգնենք՝ ինչով կարող ենք:

- Շնորհակալությո՛ւն, Կոմանդոս: Հուսանք, որ Ավարայրով, Սարդարապատի հերոսամարտով, ֆաշիստական Գերմանիայի դեմ Մեծ հայրենականում ՝ նաև մեր փոքր երկրի մեծ ներուժով տարած հաղթանակով և Շուշիի փառապանծ հաղթանակով պսակված մայիս ամիսը չի պատվի ոչ մի սև ու մռայլ ամպով:

Կարինե Ավագյան


Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից դառնալով 20 տոկոս

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից...

18:22

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու...

18:03

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

17:53

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի...

17:22

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում չկա

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում...

16:36

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ մեղադրանքները. Ամստերդամ

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ...

16:23

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով (ուղիղ)

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով...

16:09

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․ Պեսկով

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․...

15:44

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

15:16

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ. Aysor.am

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ....

15:15

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան (Տեսանյութ)

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան...

14:33

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում....

14:09

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական...

13:46

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ...

13:33

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել...

12:36

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա փաˊստ է, ոˊչ կարգախոս. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա...

12:02

Կապանում վթարային ջրանջատում կլինի

Կապանում վթարային ջրանջատում կլինի

11:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55