Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր Gazzetta.it պարբերականին՝ խոսելով մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաների մասին, փոխանցում է armsport.am-ը։
— Հենրի՛խ, այս մրցաշրջանում փոփոխություններ են եղել. նախորդ մրցաշրջանում Դուք ամենաշատ խաղացած խաղացողների հնգյակում էիք, իսկ հիմա՝ տասնմեկերորդն եք։
— Իրականում ինձ համար ոչինչ չի փոխվել։ Ես ջանքերս չեմ չափում խաղացած րոպեներով։ Շարունակում եմ աշխատել և պայքարել մինչև վերջ՝ թե՛ մարզումների, թե՛ խաղերի ժամանակ։ Գիտեմ, որ այլևս նույն հաճախականությամբ չեմ խաղում, բայց հասկանում եմ՝ 37 տարեկանում նորմալ է, որ երիտասարդները պետք է ստանան իրենց հնարավորությունը։ Օրինակ՝ Շուչիչի համար ես միայն ուրախ եմ։ Նա ուժեղ է, ունի որակ և անհատականություն, և ապագայում մեծ հաջողություններ կունենա «Ինտերում»։
— Կարելի՞ է ասել, որ Շուչիչը նոր Մխիթարյանն է։
— Ոչ, Շուչիչը հենց Շուչիչն է։ Նա լուրջ է, աշխատասեր, սիրում է սովորել, անգամ լեզուներ է ուսումնասիրում։ Գիտի, որ իտալերենը կօգնի իրեն ավելի լավ հասկանալ թիմը։ Նա ժամանակակից կիսապաշտպան է՝ տեխնիկապես ուժեղ, ֆիզիկապես հզոր և շատ վազող։ Տակտիկապես դեռ պետք է աճի, բայց ընդամենը 21 տարեկան է…
— Իսկ որքանո՞վ է դժվար դուրս գալ հարմարավետության գոտուց այսքան տարիներ անց։
— Բոլորովին դժվար չէ, եթե հավատում ես, որ փոփոխությունը միշտ բերում է դրական արդյունք։ Եթե ուզում ես հաղթել, պետք է արագ հարմարվես, ընդունես որոշումները և չբողոքես, այլապես կարող ես խախտել թիմի հավասարակշռությունը։ Մեր թիմում ոչ ոք այդպես չի վարվում. բոլորը բաց են փոփոխությունների համար։ Իմ կարիերայի ընթացքում աշխատել եմ տարբեր ոճի մարզիչների հետ և սովոր եմ խաղալ տարբեր ձևերով։ Ֆուտբոլում և կյանքում հաղթում է նա, ով կարողանում է փոխվել։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55