Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների տարեկան ծավալը հասցնել 15 մլն տոննայի, ինչպես նաև ապահովել բեռնահոսքի շարունակական աճ, գրում է ermenihaber.am։
Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում, որը վարել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆերզանե Սադուղը, ընդունվել է համատեղ հայտարարություն։
Փաստաթղթով կողմերը համաձայնել են ստեղծել ճանապարհային փոխադրումների հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվելու են երեք երկրների մաքսային, սահմանային և տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Հայտարարությունում նշվում է, որ «Հյուսիս–Հարավ» միջանցքի լիարժեք գործարկման համար կենսական նշանակություն ունի Ռեշտ–Աստարա երկաթուղային գծի և տերմինալի շինարարության ավարտը։ Կողմերը շեշտել են, որ անհրաժեշտ է բեռնափոխադրումների ծավալը հասցնել 15 մլն տոննայի և ապահովել դրանց շարունակական աճ՝ այդ նպատակով երեք ամսվա ընթացքում մշակելով համատեղ գործողությունների ծրագիր։
Փաստաթղթում ընդգծվել է նաև սահմանային անցակետերի ընթացակարգերի պարզեցման և փոխադրումների, մաքսային ու սահմանային գործընթացների թվայնացման անհրաժեշտությունը։
Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել շարունակել տեխնիկական խորհրդակցությունները՝ ուղղված էլեկտրական ցանցերի ինտեգրման ծրագրին, ինչպես նաև խորացնել համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44