Վեհափառ Հայրապետի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց ժամերգություն։ Եկեղեցու զանգերի ղողանջի ներքո հավատացյալները մոմերով շրջապատեցին Մայր տաճարը և միասնական աղոթք բարձրացրին առ Աստված։ Վեհափառ Հայրապետը օրհնեց հավաքված ժողովրդին և իր երախտիքի խոսքն ուղղեց ուխտավորներին՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին եկեղեցու և հոգևորականների կողքին լինելու, նրանց զորակցելու համար։ «Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ․ արտաքին սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որն ավելի է խորանում անհանդուրժողականություն ու ատելություն սերմանող քայլերի հետևանքով՝ առաջ բերելով նոր բաժանումներ։ Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումների և շինծու մեղադրանքների արդյունքում ազատազրկվում նվիրյալ հայրենասերներ ու եկեղեցականներ։ Սակայն հակառակ իշխող ուժի կողմից իրականացվող հակաեկեղեցական և դատապարտելի գործողություններին՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան կմնա՝ հզոր և հավատավոր իր ժողովրդով և նույն նվիրումով շարունակելու է իր տերունական առաքելությունը՝ ծառայելով ազգին ու հայրենիքին։
Մեր կոչն է՝ հավատավոր զավակներիս ամուր մնալ հավատքի և սիրո մեջ, չընկրկել դժվարությունների ու փորձությունների առջև։ Միասնական ջանքերով պետք է ամրապնդենք մեր ազգային ոգին, հզորացնենք մեր հայրենիքն ու պահենք սուրբ հավատը՝ որպես մեր ժողովրդի գոյության և ապագայի անսասան հենարան»,-ասաց Վեհափառը։ Հոգևորականների թափորը անցավ ուխատովների միջով։

18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44