«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ձևով» շարժման շաբաթօրյա հանրահավաքն ու դրան հաջորդած երթը իսկապես տպավորիչ էին: Տպավորիչ էր նաև դեպի Էջմիածին՝ Մայր Աթոռ կատարված հոկտեմբերի 19-ի ուխտագնացությունը: Բայց խոսքն այս պարագայում բուն հանրահավաքի մասին չէ, այլ դրա «հետևանքների»: Նախ՝ ուշադրություն գրավեցին իշխանությունների ու նրանց հետ ասոցացվող շրջանակների արձագանքները: Այն, որ նրանք փորձելու էին ամեն կերպ նսեմացնել կամ վարկաբեկել, ոչ մի կասկած չկար: Բայց որ այդքան անճար, նույնիսկ անճարակ կգտնվեն, մի փոքր անսպասելի էր: Ի՞նչ փորձեց անել իշխանական քարոզչամեքենան: Հին, արդեն բոլորի քմծիծաղը շարժող հնարքի դիմեցին. հանրահավաքից մոտ մեկ կամ կես ժամ առաջ «թռչնաթռիչք» բարձրությունից Օպերայի հրապարակի կադրեր տարածեցին, կանխատեսելի մակագրությամբ, թե... հրապարակում մարդ չկա, այն դատարկ է: Բայց դա էլ ամենը չէ. գործարկվեց երևի արդեն նախնադարյան կաղապարը, թե «փողով են եկել»: Դե, սա էլ էր սպասելի, այս իշխանությունը «սկավառակը» չի փոխում, միշտ նույնն է: Միակ պահը, որ փաշինյանական քարոզիչները գոնե մի քիչ «կրեատիվիզմ» դրսևորեցին, թերևս կապված է հանրահավաքի պլակատներից մեկի վրա գրված կարգախոսի մեջ վրիպակ գտնելուն: Բայց սա էլ է հետաքրքիր. ոտքից գլուխ «սխալների տրագեդիա» հիշեցնողները, տառասխալներով գրառումներ անողների պակաս չունեցող ուժը գրառումներում ու պլակատներում սխալներ են որոնում: Խելքի աշեցեք... Բայց, սա էլ դեռ մի կողմ: Ի վերջո, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն, որ իրականում Փաշինյանի ու նրա սատելիտների հակաքարոզչական «գործիքակազմն» էլ է էապես մաշված: Միաժամանակ, եթե իշխանության ներկայացուցիչները հիստերիկ դրսևորումներ են ունենում, ուրեմն, ընդդիմացողները հիմնականում ճիշտ ուղղությամբ են ընթանում: Նմանապես հատկանշական է, որ տրվող գնահատականների, հայտարարությունների, բանաձևումների հետ կապված իշխանական քարոզչությունը ոչինչ չի ասում: Այսինքն, ոչինչ չունի ասելու: Եթե ասելիք ունենային, միտինգային պլակատի տառասխալից չէին կախվի: Կամ էլ հնամաշ «սկավառակը» չէին պտտի, թե՝ «փողով բերված միտինգավորներ են...»: Չէ, ոնց որ այլևս ոչինչ չի ստացվում: Նույնիսկ խաբել: Այ, սա արդեն մտածելու տեղիք է տալիս: Ճիշտ այնպես, ինչպես լուրջ մտածելու տեղիք է տալիս 10 լիտր ձրի բենզինով Երևանը կոլապսի ենթարկելը»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55