Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ հռչակված քահանայի կողմից մատուցվելիք պատարագին մասնակցելու նրա որոշումը։ «Ես խոսել եմ «Վեհարանը՝ վեհին» նախաձեռնության մասին, դրա առանցքային պատճառներից մեկն այն է, որ այսօր ՀՀ-ում հոգևոր կյանքով ապրելու տեղ կամ չկա, կամ շատ դժվար է գտնել՝ մեզ հայտնի պատճառներով։ Այդ խնդրի արծարծման կարևորագույն պատճառներից մեկը այն արձանագրումն էր, որ մի կողմից մենք խոսում ենք արժեքային հենք ունեցող հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք և դա աներկբա է, մյուս կողմից հանրության արժեքների էպիկենտրոնը աղտոտված է»,-ասաց Փաշինյանը։ Նա հավելեց, թե Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով։
«Ես ուզում եմ պարզապես միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ քահանա Ասատրյանն է։ Եվ վարկաբեկման ապարատը, որը տեսանք, որ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ գործում է, չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ քահանա Ասատրյանի հոգևոր գործունեությունը, և դա հիմնավորում է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են Հովհաննավանքում հոգևոր կյանքով ապրել»,- ասաց
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
09:01 21.10.25
09:28 21.10.25
13:21 21.10.25
09:36 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
10:05 21.10.25
09:14 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15