Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը կարծում է, որ եկեղեցու դեմ արշավ սկսելով՝ Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ Հայաստանը տրված է արտաքին կառավարման։
«Ինչ թելադրում են արտաքին ուժերը՝ նա կատարում է, ցավում եմ, որ արտաքին կառավարման տրված մեր սուրբ երկրում ուժայիններն էլ, կարծես, Հայաստանի դեմ պայքարելով՝ ծառայում են արտաքին ուժերին»,- Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Տեր Ահարոնը։
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը պնդում է՝ եկեղեցին պետք ամուր լինի, իսկ ազգը՝ արթուն, որ թույլ չտան հայի հոգու փրկության վերջին օրրանին վնաս հասցնել։
Տեր Ահարոնը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պատահական ոչինչ չի անում, ամեն ինչի մեջ սիմվոլիկա կա։
«Սկզբում գնաց, Թուրքիայում մզկիթ մտավ, հետո գնաց ու ստացավ կաթոլիկ հաղորդություն, իսկ մեր եկեղեցու դավանությամբ, եթե որևէ մեկը կաթոլիկների կամ ուղղափառների մոտ հաղորդություն է ստանում, համարվում է այդ եկեղեցու անդամ։ Նա մեր եկեղեցու հետ կապ չունի։ Հիշեք, երբ նոր էր եկել իշխանության, սեռափոխված մեկի մասին (նկատի ունի Մել Դալուզյանին-հեղ.) ֆիլմի համար 20 միլիոն դրամ փոխանցեցին, իսկ հետո ասաց, թե այդ սեռափոխվածն իր անձնական պաշտպանության տակ է, հիմա էլ այս մեկին է ասում (նկատի ունի Ստեփան Ասատրյանին՝ նախկին հոգևորական Տեր Արամին-հեղ.), այսինքն՝ այլասերող, եկեղեցին, հային վատաբանող ցանկացած մի արարածի ինքն անձնական պաշտպանության տակ է վերցնում։ Ինքն անդեմ արարած է, նրան հանձնարարել են, նա էլ պարտավոր է կատարել հրամանները, իսկ եթե ազգը դուրս գա պայքարի՝ նա ոչ մի բան չի կարող անել», - ընդգծեց Տեր Ահարոն քահանա Մելքումյանը։
Քահանան պնդում է՝ Նիկոլ Փաշինյանն արդեն նզովյալ է, որի մասին երեկ ակնարկել է Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
«Դա սարսափելի բան է, նա, որ այդքան արյուն ու ավեր բերեց, արդեն նզովյալ է, նրան ուրիշ մահ է սպասում»,- նշեց Տեր Ահարոնը։
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը պատահական չի համարում, որ Նիկոլ Փաշինյանը Նժդեհի մահվան օրը գնաց Սյունիք։
«Դա պատահական չէր, նա մեր հաղթանակի օրը դարձավ ղեկավար, ասելով՝ հպարտ քաղաքացի, բաց ձեռքերդ վեր՝ ասելով, որ հաղթանակի օրը քեզ գերի եմ տանելու, սա սիմվոլիկայով արեց։ Հիշեք, որ նրա հայրն ասաց՝ «լավ կլինի նրա տեղը մի խելոք մարդ գա», ով-ով՝ գոնե հայրը ճանաչում էր իր որդուն, նա վտանգավոր արարած է, ամեն ինչ անելու է, որ խարխլի հայի ինքնությունը։ Մեր ազգը պետք է ինքնաբուխ դուրս գա, որ թույլ չտա նման բան»,- ասաց Տեր Ահարոնը։
Տեր Ահարոնը վստահ է՝ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվող պատարագին գնալու համար կհավաքի ՔՊ-ականներին, կօգտագործի վարչական ռեսուրս, որ ցույց տա, թե ինչքան մարդ է գնում Ստեփան Ասատրյանի հետևից։
«Փորձելու է էլի խաբել ազգին, բայց, վստահ եմ, ազգն իմաստուն է ու նրա ստերն իր համար կլինեն մահ ու դատաստան»,- հավելեց Տեր Ահարոն քահանա Մելքումյանը։
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
17:51 23.10.25
11:48 23.10.25
14:09 23.10.25
10:03 23.10.25
12:03 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02