«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց ներդրումային ծրագիր, որի նպատակն է կարգի բերել Կասկադ համալիրի ամբողջական տեսքն ու կյանքի կոչել թամանյանական ու ջիմթորոսյանական կոնցեպտը: Քաղաքապետը, մասնավորապես, նշեց, որ կառուցապատման ավարտից հետո կունենանք համայնքի ենթակայության տակ գտնվող 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված: Կձևավորվի մշակութային նոր հանգույց՝ շուրջ 30 հզ քառ. մետր տարածքով, իսկ կառուցապատող ընկերությունը շրջակա մոտ 4.5 հա տարածքի վրա կիրականացնի կառուցապատում, որը ներդաշնակ կլինի տարածքի ու համալիրի ճարտարապետությանը: Տիգրան Ավինյանը նշեց նաև, որ Կասկադի այդ հատվածը 2007 թվականից փորված է, ու գործը տեղից չի շարժվել. այն տարիներին հայտարարվել է մրցույթ, որին հաղթել է նյույորքյան ընկերություն, սակայն շինարարությունը ավարտին չի հասել: Վերջին տարիներին հայտարարված մրցույթներին մասնակցել են բազմաթիվ հայ ճարտարապետներ իրենց նախագծերով, սակայն երկար քննարկումներից հետո որոշում է կայացվել՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկությամբ որոշել հաղթողին: Քվեարկության են դրվել երկու նախագծեր՝ մեկը վերոնշյալ նյույորքյան ընկերության, իսկ մյուսը ֆրանսիական ընկերության կողմից առաջարկված նախագծերը: Քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել երկրորդը՝ ֆրանսիականը, որն էլ քաղաքապետարանի կողմից վերցվել է որպես էսքիզային տարբերակ, ու հայտարարվել է մրցույթ, որի պահանջներից է եղել արդեն իսկ նշված համերգասրահի, թանգարանի ու մյուս կառույցների պարտադիր ներառումը ու դրանց սեփականության իրավունքով քաղաքային իշխանություններին հանձնելը, ինչի դիմաց հատկացվել է 4.5 հեկտարի չափով հարակից տարածք կառուցապատման համար: Ըստ քաղաքապետի՝ նվազագույն ներդրումային չափն իրենց կողմից առաջարկված է եղել 13 մլրդ դրամը, սակայն հաղթող ընկերությունն առաջարկել է կենտրոնական հատվածի համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում, բացի դրանից՝ կառուցապատողը Երևանի քաղաքապետարանին վճարելու է 10 մլրդ 449 մլն դրամ՝ հողի կադաստրային արժեքի չափով, նաև իրականացնելու է կանաչապատման աշխատանքներ: Քաղաքապետն իր խոսքում նշեց նաև, որ կառուցապատողին փոխանցվելիք շուրջ 4.5 հեկտարի չափով տարածքի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է 3 տարբեր ընկերությունների կողմից, վերջիններս այն գնահատել են միջինացված՝ 22 մլրդ 200 մլն դրամ: Թվային տեսքով ստացվում է, որ մայրաքաղաքը ստանալու է շուրջ 30 մլրդ 688 մլն դրամ: Ինչ խոսք, տասնամյակներով ձգված խնդրի լուծման նախաձեռնությունն ու ջանքերն Ավինյանինն են, սակայն քաղաքային իշխանությունները լավ կանեն ապահովեն թափանցիկություն շինարարական աշխատանքների ընթացքում, հատկապես՝ մասնագիտական հանրույթի համար: Հ.Գ մեր տեղեկություններով` վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ. մեզ հետ զրույցներում մասնագետները պնդում են, որ դա հիմնականում պայմանավորված է ապօրինի շինարարությունների դեմ պայքարով, երևանցիներին պատկանող այգիների, մայթերի ու բակային տարածքների վերադարձմամբ։ Նույնիսկ քաղաքապետի նախկին քննադատներն են սկսել հրապարակավ գրառումներով գնահատել այս մոտեցումը»։
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
09:01 24.10.25
10:46 24.10.25
10:32 24.10.25
09:46 24.10.25
10:12 24.10.25
10:01 24.10.25
09:36 24.10.25
09:26 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01