Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Լուվրի թանգարանում իրականացված կողոպուտի մեջ մեղադրվող երկու կասկածյալի: Reuters-ի փոխանցմամբ՝ Փարիզի դատախազությունը տեղեկությունը հաստատել է՝ չցանկանալով տրամադրել մանրամասներ։
Le Parisien պարբերականի տվյալներով, կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ի երեկոյան՝ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց, Փարիզի արվարձաններից մեկում։ Երկու ձերբակալվածները, որոնց ինքնությունը գաղտնի է պահվում, մոտ 30 տարեկան տղամարդիկ են։
Փարիզի դատախազ Լոր Բեքուոն դժգոհություն է հայտնել ձերբակալման փաստի վերաբերյալ տեղեկությունների տարածման առնչությամբ՝ նշելով, որ դա կարող է խոչընդոտել մոտ 100 մոբիլիզացված քննիչների քննչական ջանքերին՝ թե՛ գողացված զարդերի, թե՛ բոլոր մեղավորների որոնման գործում:
Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, որը հանրային ճնշման տակ է կողոպուտի պատճառով, X-ում շնորհավորել է քննիչներին, բայց լրացուցիչ մանրամասներ չի հայտնել:
Նշենք, որ 4 գողերին հաջողվել է ընդամենը 7 րոպեում մտնել աշխարհի ամենահայտնի թանգարանն ու տանել պատմական արժեքավոր 9 զարդ։
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44