Եվրամիությունը մտադիր է էլեկտրոնային այցագրերի համակարգ սահմանել Շենգենյան գոտի մտնող բոլոր այն անձանց համար, ովքեր ԵՄ-ի քաղաքացիներ չեն: Այս համակարգը ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի համաձայնագիր ունեցող բոլոր երկրների քաղաքացիներին կպարտավորեցնի ծանուցել ուղեւորության մասին եւ վճարել դրա համար: Այս մասին գրում է Die Welt թերթը՝ վկայակոչելով խմբագրությունում ստացված փաստաթուղթը, որի հեղինակը ԵՄ-ի ներքին գործերի, ներգաղթի եւ քաղաքացիության հարցերի կոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսն է:
«Եվրամիության սահմաններին գրանցման եւ հաշվառման առաջադրվող համակարգը (ETIAS-EU travel information and authorisation system) կդառնա այցագրերի կարիք չունեցող երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանի հատումը վերահսկելու միջոցառումներից մեկը:
Համակարգը թույլ կտա որոշել՝ ԵՄ-ի պետությունների տարածքում այս կամ այն անձի ներկայությունն սպառնալիք ներկայացնում է արդյոք անօրինական միգրացիայի, անվտանգության կամ հանրային առողջության պահպանման համար»,-ասված է փաստաթղթում: Ըստ Ավրամոպուլոսի պլանների, ETIAS-ը պետք է դառնա «ԵՄ-ի արտաքին սահմանների նկատմամբ հսկողության խճանկարի պակասող տարրը, քանի որ այն կմիավորի միության անվտանգության քաղաքականությունը եւ միգրացիոն քաղաքականությունը»:
Համապատասխան թույլտվությունը կարժենա 5 եվրո, այն կտրվի 18-ից բարձր տարիքի անձանց եւ կգործի մինչեւ հինգ տարի:
Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշումը կընդունեն առանձին երկրների միգրացիոն գերատեսչությունները, այլ ոչ թե ԵՄ-ի մարմինները:
Պլանի համաձայն, փաստաթղթի ստանալը չպետք է տասը րոպեից ավելի տեւի: Բացի սովորական անձնական տվյալներից եւ բնակության վայրի վերաբերյալ տեղեկատվությունից, հարցումներ կարվեն առողջական վիճակի, դատվածությունների, վտարումների եւ ռազմական գործողությունների գոտիներում գտնվելու մասին: Այդ տվյալները մշակելիս գերատեսչությունները պետք էեվրոպական գերատեսչությունների, օրինակ՝ Եվրոպոլի, տվյալների բազմաթիվ բազաներից օգտվելու թույլտվություն ունենան, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55