ARM | RUS |

17-րդ անգամ «ՌեԱ»-ն Հայաստան բերեց անիմացիայի լավագույն դեմքերին. հայտնի են մրցանակակիրները

28.10.25 | 14:12

Հոկտեմբերի 19-25-ը Երևանում անիմացիոն անցուդարձ էր. 17-րդ անգամ անցկացվեց «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը: Տարբեր երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներ, պանելային քննարկումներ և նոր հնարավորություններ բոլոր նրանց համար, ովքեր մասնիկն են անիմացիոն աշխարհի: Մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու այս տարվա մրցութային և ոչ մրցութային լավագույն անիմացիոն ֆիլմերը։

Возможно, это изображение текст «REA AL FESTIVAL FEST TIVA»

«Երբ 2009 թվականին հիմնադրեցի այս փառատոնը, մեր նպատակը պարզ էր՝ ցույց տալ, որ անիմացիան արվեստի մի ձև է, որը կարող է պատմել ամենախոր զգացմունքների ու գաղափարների մասին։ Այս տարիների ընթացքում «ՌեԱ»-ն դարձավ այն հարթակը, որտեղ հայ և արտասահմանցի ստեղծագործողները միմյանց լսում են, սովորում իրարից և ստեղծում նոր կապեր։ Այս տարի մեզ համար առանձնահատուկ էր։ Մենք հիշեցինք մեր մեծ վարպետներին՝ Ռոբերտ Սահակյանցին և Լև Ատամանովին, որոնց շնորհիվ հայկական անիմացիան ունի այն ինքնությունը, որով հպարտ ենք այսօր։ Միաժամանակ նայեցինք առաջ՝ դեպի թվայնացման, նոր տեխնոլոգիաների և երիտասարդ ստեղծագործողների ապագա: Շնորհակալ եմ մեր թիմին ու իհարկե մեր բոլոր գործընկերներին ու աջակիցներին, առանց որոնց այս ամենը հնարավոր չէր լինի»,– փառատոնի փակման ժամանակ նշեց «ՌեԱ»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:


Возможно, это изображение видеоигры и текст «ReA VA L FESTIVAL»

«ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 21-ին ՆՓԱԿ-ում բացվեց պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդեսը: ReA Comics-ի բացման ընթացքում արվեստասերներին ներկայացվեց Ժան-Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը» պատկերապատված վեպի հայերեն թարգմանությունը։ ReA Comics-ը հայերեն է թարգմանել պատկերապատված 5 վեպ: «ՌեԱ»-ի շրջանակում ներկայացվեցին նաև Լենա Դերունցի «Մխիթարանքը», hայկական ծագումով անվանի պատկերապատող Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակություն» գրաֆիկական վեպի հայերեն թարգմանությունը, Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» և Լորենցո Մատոտտիի «Կրակներ» և «Շշունջ» գրքերը։

Հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի ունեցավ «ՄարԱնի» ֆորումը, որի ընթացքում առաջատար մասնագետները փոխանցեցին իրենց փորձը և գիտելիքները, անցկացվեցին նաև պանելային քննարկումներ։ «ՄարԱնի» ֆորումի շրջանակում այս տարի ևս անցկացվեց «CoReAct» համարտադրության հարթակը, որտեղ ներկայացված էին Հայաստանի անիմատորների 11 նախագծեր։ Մասնակիցներն իրենց աշխատանքները ներկայացրին միջազգային փորձագետներին, որոնք ընտրեցին լավագույն աշխատանքները։

Возможно, это изображение текст «TASTY TAS JEARS PITHRAS1 Little Things ReA FESTIVAL AWARD CoReAct CO-PRODUCTION OnTasty Tearsa ANNA MNATSAKANYAN Things MARY DANIE LYAN DEAT ReA иK 800.000 AMD»

Փառատոնի փակման ժամանակ հանձնվեցին այս տարվա հաղթողների մրցանակաները:

– CoReAct համարտադրության հարթակում ներկայացված 11 նախագծերից պատվավոր 1-ին տեղը կիսել են երկու նախագիծ՝ Աննա Մնացականյանի «Համեղ արցունքներ»-ը և Մերի Դանիելյանի «Մանրուքներ»-ը կստանան 800․000-ական դրամ օժանդակություն։ 3-րդ տեղում Յելենա Ներսեսյանի «Արարում» նախագիծն է՝ 400․000 դրամ օժանդակությամբ։ Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Սոֆի Միրզոյանի «Գայլը սենյակում» նախագիծը։ Դրամական օժանդակությունը տրամադրվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից։ Մրցանակակիրները նաև կստանան ֆրանսիական Անսի միջազգային կինոփառատոնի MIFA անիմացիոն շուկայի հավատարմագրում։

– «Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթ»-ի 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Սոֆիա Միրզոյանի «Ժասմինը ու Բիմբիմը» պատկերապատումը։ Դրամական օժանդակությունը՝ 700․000 դրամ։ 2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Ինգա Հարությունյանի «Բի-Լիթլ» պատկերապատումը: Դրամական օժանդակությունը՝ 500․000 դրամ։ 3-րդ տեղում «Ցայգածաղիկ» պատկերապատումն է, հեղինակ՝ Արևիկ Արոյան։ Դրամական օժանդակությունը՝ 300․000 դրամ։ Ֆինանսական օժանդակությունը տրամադրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

– Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Ուգո Բիենվենյուի «Արկո»-ն։

– Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գեղարվեստական լուծման համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» է արժանացել Մայլիս Վալադի և Լիան-Չո Հանի «Փոքրիկ Ամելի»-ն։

– Լավագույն հայկական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում Լև Ատամանովի անվան հատուկ մրցանակի է արժանացել Նատալիա Միրզոյանի «Մարտ ամսվա ձմեռը»։

– Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Ռանդ Բեյրութիի «Ստվերներ»-ը (Հորդանան)։

– Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Ալիս Էսա Գիմարայեշի «Քանի որ այսօր շաբաթ է»-ն (Պորտուգալիա)։

– Հայաստանի Անիմացիայի Գիլդիայի կողմից հատուկ մրցանակի է արժանացել Բաստիեն Դյուպրիեի «Երկրային ածուխ» կարճամետրաժ ֆիլմը։

– Ավարտական կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Pola Kazak-ի «Weeds»-ը (Չեխիա)։

– Ավարտական կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Anh Tú Nguyen-ի «The Sky Was Candy»-ը (Գերմանիա)։

– Երաժշտական ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Pierre-Julien Fieux-ի «Le Goût du Ciel»-ը (Ֆրանսիա)։

– Երաժշտական ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Robertas Nevecka-ի «Dragas»-ը (Լիտվա)։

– Հեռուստատեսային ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Vladimir Gerasimov-ի «Thinker Ben and Motor»-ը (Սերբիա)։

– Հեռուստատեսային ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Suresh Eriyat-ի «Desi On»-ը (Հնդկաստան)։

Փառատոնն այս տարի հյուրաշատ էր։

Ֆորումի հատուկ հյուրերից էին Netflix-ի աշխարհահռչակ «Arcane» սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիան Ռեսանկուրը։ Փառատոնի շրջանակում, «Թումո» կենտրոնի աջակցությամբ, առաջին անգամ Հայաստան ժամանեց նաև Pixar-ի «Elio» ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը։ Նա ելույթ ունեցավ «ՄարԱնի» ֆորումի շրջանակում, ինչպես նաև վարպետության դաս ակցկացրեց «Թումո» կենտրոնում։

«ՌեԱ»-ի հատուկ հյուրերից էր նաև օսկարակիր ռեժիսոր Միքայել Դուդոկ դե Վիտը։ Նա ևս ելույթ ունեցավ «ՄարԱնի» ֆորումի ընթացքում։ Վարպետի հանրահայտ «Կարմիր կրիան» և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, այդ թվում նաև Օսկարի արժանացած «Հայրը և դուստրը» ֆիլմը, հատուկ ցուցադրությամբ ներկայացվեցին հայաստանյան հանդիսատեսին։

Հայաստան ժամանեց հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։

Հայաստան էր ժամանելել նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը: Մյուս սպասված հյուրը իսպանացի ճանաչված կոմիքս արտիստ, իլյուստրատոր և անիմատոր Ֆերմին Սոլիսն էր: Անիմացիոն ֆիլմերի իսպանացի ճանաչված ռեժիսոր և նկարիչ Խավիեր Ռեսիո Գրասիան անցկացրեց վարպետության դաս Հայաստանի կինոգործիչների միությունում։

«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը։


Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական...

15:28

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք բերում. ՔՊ-ականը՝ ընտրություններին ընդառաջ ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք...

15:04

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ...

14:44

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության...

14:22

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական...

14:05

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական...

13:49

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի հետ

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի...

13:25

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին. Ասլանյան

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին....

12:46

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված է

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված...

12:33

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան տուժածներ

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան...

12:06

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և...

11:42

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին. արաբագետ

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին....

11:16

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն (Տեսանյութ)

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370...

10:46

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

10:35

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և գաղափար ուրացած անձինք. Աբրահամյան

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և...

10:17

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի ձախողված փորձ է․ ՊՆ մամուլի քարտուղար

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի...

09:33

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց...

09:09

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55