Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«ՔՊ-ի ինքնախոստովանությունը․ պետությունը ղեկավարել են «պահի տակ»:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի արտահայտությանը, ԵԿՄ Սասուն Միքայելյանն ասել է․ «Մարդ ա, պահի տակ ասել ա։ Էն ժամանակ իրոք ուրիշ ձև էր մտածում, բայց եկավ 44-օրյա պատերազմը, խաղերը՝ Արցախի հետ կապված՝ ի դեմս ՌԴ-ի, ու էս օրն ընկանք»։
Սասուն Միքայելյանի այս դիրքորոշումն անհատական չէ․ այն ամբողջությամբ բնորոշ է ՔՊ-ին։ Կառավարող կուսակցությունում մոռանում են, որ «մարդ ա, պահի տակ ասել ա»-ի հետևանքով լեգիտիմացվեց Ալիևի պատերազմական օրակարգը՝ Հայաստանը և հայ ժողովրդին կանգնեցնելով ազգային աղետի առաջ։
Իշխանության ներկայացուցիչները խեղված պատկերացում ունեն նաև դեմոկրատիայի վերաբերյալ:
ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա։ Սակայն իրական ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն իշխանության ձևավորում քվեարկությամբ, այլև՝ քաղաքական պատասխանատվություն իշխանության գործած սխալների համար։
44-օրյա պատերազմից հետո այդ սկզբունքը խախտվեց․ ազգային աղետ բերած իշխանությունը պետք է հեռանար, եթե Հայաստանում գործեր ժողովրդավարական մշակույթը։
Միքայելյանի խոսքերը բացահայտում են այն մտածողությունը, որով իշխանությունը մշտապես փորձում է սեփական սխալները վերագրել արտաքին «խաղերին» ու «դավերին»։ Բայց պետությունները պարտվում են ոչ թե դավադրությունների, այլ՝ իրենց ղեկավարների սխալ որոշումների և անպատասխանատու առաջնորդության հետևանքով։
Ինչի՞ է հանգեցնում գործող իշխանության նման մտածողությունը:
Վերջին հինգ տարիներին Հայաստանում ժողովրդավարությունը ոչ թե ամրապնդվել, այլ՝ հետընթաց է ապրել։ Քաղաքական համակարգը վերածվել է անձնավորված իշխանության՝ առանց հաշվետվողականության և վերահսկողության։ Եվ երբ ՔՊ-ն փորձում է արդարացնել Փաշինյանի նախկին խոսքերը՝ «անլրջացնելով» դրանք, իրականում նույնքան անլուրջ է դարձնում նաև նրա ներկայիս՝ խաղաղության, զարգացման և ապաշրջափակման խոսույթը։
«Մարդ ա, պահի տակ ասել ա» - սա այլևս ոչ թե արդարացում է, այլ՝ իշխանական մտածողության ախտորոշում։
Երբ իշխանության խոսքը դառնում է պատահական, պետությունն էլ դառնում է պատահականությունների զոհ»։
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55