2025 թ. հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգելով ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Դատարանը կրկին արձանագրել էր, որ Սամվել Կարապետյանին դեռևս հուլիսին մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը: Քննչական խումբը ոչ թե կարճել էր այդ վարույթը, այլ իբր նոր տվյալներով ներառել միջնորդության մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել հայտնի գործարար, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ավելին, Դատարանը գտավ նաև, որ բացակայում է 2025 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացված տնտեսական բնույթի նոր մեղադրանքում նույնիսկ հիմնավոր կասկածը: Դատարանը, չնայած դրա անհնարինությանը, հաստատված էր համարել միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի որակելուն:
Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական վարույթն այս մեկ ամսվա ընթացքում կամ պետք է ուղարկվի դատարան, կամ պետք է կարճվի: Դատարանի նշված որոշման դեմ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 24-ին: Անհրաժեշտ ենք համարում նաև հանրության համար բացահայտել, որ Վճռաբեկ դատարանը հանդես է եկել «իրավական» նորարական մեխանիզմով, ըստ որի, նախորդիվ կայացված կալանքի երկարաձգման դատարանների որոշումներում առկա իրավական դիրքորոշումների դեմ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը ընդունել է վարույթ, իսկ մեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, որը վերաբերում էր երկու ամսով կալանքի երկարաձգման ապօրինությանը ու որոշմանը՝ մի շարք իրավական հիմնավորումներով, չի ընդունել վարույթ:
Վճռաբեկ դատարանում արդարադատության իրականացումից հրաժարվելու և քաղաքական հետապնդման պայմաններում այդ գործողություններին առանձին անդրադարձ կկատարվի: Անհրաժեշտ է նշել նաև, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը հոկտեմբերի 16-ից վերստին ապահովում է հստակ և վճռական անգործություն՝ չկատարելով որևէ վարույթային գործողություն:
Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, կատարվող իբր գործողություններն ընդհանրապես դուրս են իրավական տրամաբանությունից, քանի որ քաղաքական հետապնդման պատնեշը դեռևս չի հաղթահարվել:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01