ARM | RUS |

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեն համատեղ նիստ են անցկացրել

19.11.16 | 19:37

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ առաջին նիստը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչների այցը ՀՀ Ազգային ժողով, նշել է, որ խորհրդարանական մակարդակում նմանատիպ քննարկումներն արդյունավետ խթան են հանդիսանում նաև Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանական կապերի կայուն և դինամիկ զարգացման համար:

Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մակարդակը և փոխգործակցության անցած ուղին հիմնված է վստահության մթնոլորտի ու դժվար իրավիճակներում փոխօգնության երաշխիքների վրա: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ բարեկամական հարաբերությունների համար ամուր հիմք է ռազմական, քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտում վստահելի համագործակցության առկայությունը և չկա գեթ մի ոլորտ, որտեղ հնարավոր չէ չարձանագրել կայուն զարգացում և առաջընթացի միտումներ:


ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ողջույնի խոսքում նշել է, որ ընտրված հարցերը հանդիսանում են երկու երկրների հետագա զարգացման և համագործակցության խորացման անկյունաքարեր: Փոխվարչապետը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությունը դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի և առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ:

Եվրասիական միությունը աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է, սակայն, ըստ Վաչե Գաբրիելյանի, այն այնուամենայնիվ ունի չիրացված հսկայական ներուժ: Ըստ զեկուցողի՝ անհրաժեշտ է որոշակիացնել այդ ներուժը, գտնել այն միասնական և ներպետական մեխանիզմները, որոնք թույլ կտան բազմապատկել արդյունքները:

Վաչե Գաբրիելյանը նշել է, որ թեև արդեն մեկուկես տարի է անցել միությանն անդամակցելուց, սակայն անհրաժեշտ է մոնիթորինգի ենթարկել գործընթացները և վեր հանել այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններն ու խոչընդոտները, որոնք կարող են մարտահրավեր դառնալ ինտեգրման համար և լուծումներ տալով բոլոր մակարդակներում՝ նպաստել կայուն առաջընթացին:

ՀՀ փոխվարչապետը նշել է, որ իրավական նորմերի առումով ԵՏՄ-ն զգալի և էական քայլեր է կատարում շուկաների միասնականացման, ապրանքների և ծառայությունների փոխադարձ ազատ շարժի աջակցման համար: Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է նաև որոշ վիճակագրական տվյալներ ՀՀ արտաքին առևտրի վերաբերյալ:



Նշվել է, որ ինտեգրացիոն գործընթացները մեծ ջանքեր են պահանջում և Հայաստանն օգտագործում է համագործակցության ներուժը բոլոր հնարավոր ձևաչափերում՝ միջխորհրդարանական, միջկառավարական, միջգերատեսչական, մասնագիտական և անգամ լայն հասարակական շրջանակների ներգրավման առումով:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՌԴ ԴԺ Դաշնային Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Կարևորելով համատեղ նիստի անցկացումը՝ պարոն Կոսաչովը նշել է, որ շուրջ երկու տարի է, որ ԵՏՄ-ում երկու երկրները լիարժեք գործունեություն են ծավալում և հնարավորություն կա վերլուծելու կուտակված փորձը, հասկանալու՝ որ ուղղություններով անելիքներ կան:

Ըստ կոմիտեի նախագահի՝ փորձագետներին լսելուց հետո հնարավոր կլինի փաստել, որ Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությունը ԵՏՄ ինտեգրացիոն ծրագրում համապատասխանում է երկրների ազգային շահերին: Պարոն Կոսաչովը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին թե՛ Պետական Դումայի և Դաշնային խորհրդի հետ կառուցողական համագործակցության, թե՛ տարբեր խորհրդարանական հարթակներում աջակցության համար: Կոմիտեի նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջին անգամ անցկացվող համատեղ նիստը կլինի արդյունավետ և կդառնա շարունակական:

Այնուհետև երկու երկրների պատգամավորները և փորձագետները հանդես են եկել ելույթներով, որոնք վերաբերել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության առկա հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին, ինտեգրացիոն դինամիկային և կողմերի տնտեսական ակնկալիքներին:

ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները: Այն ստեղծել է տարողունակ, գրեթե 200 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների: Պարզեցվել են բազմաթիվ ոլորտներում բիզնես վարելու կանոններն ու ընթացակարգերը:

Ըստ նրա՝ երկու տարիների ընթացքում ստեղծվել է նորմատիվ իրավական շրջանակ, վերացվել են արտադրական գործոնների ազատ տեղաշարժի հիմնական խոչընդոտները, ձևավորվում են միասնական շուկաներ տարբեր ոլորտներում: Ներկայում աշխատանք է տարվում ԵՏՄ և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու չինական նախաձեռնության բազայի վրա լայն տնտեսական գործընկերություն ձևավորելու ուղղությամբ: Առևտրատնտեսական համաձայնագրեր են մշակվում Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Իսրայելի, Մոնղոլիայի, Հարավային Կորեայի, Կամբոջայի և Սինգապուրի հետ:



Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացման զարգացման վարչության պետի տեղակալ Սաադատ Ասանսեիտովան անդրադարձել է միության մեջ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը, ներկայացրել աճի ցուցանիշները: Թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել նաև ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամ Առնոլդ Տուլոխոնովը, ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը, ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանն անդրադարձել է միության մեջ մտնելու Հայաստանի ակնկալիքներին, առկա մարտահրավերներին: Պարոն Հարությունյանը կարևորել է նոր տեխնոլոգիական հնարավորությունների ձևավորումը:

Օրենսդիրների շահագրգիռ քննարկման արդյունքում բարձրացվել են խնդիրներ, ներկայացվել առաջարկներ համագործակցության ամրապնդման և խորհրդարանական հարթակում երկկողմ գործակցության ուղղությամբ:

«Տարածաշրջանային անվտանգություն. հայ-ռուսական երկկողմ hամագործակցություն և համատեղ ջանքեր՝ ի շահ կայուն և խաղաղ զարգացման» թեմայով ելույթներ են ունեցել ՀՀ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովը և «Ինտեգրացիա ու զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:

Հայկ Քոթանջյանը մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման փուլերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Նա անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ պատերազմի կանխարգելման նպատակով անհրաժեշտ համարել նորարարական զսպման մեթոդների և վերահսկման մեխանիզմների կիրառումը:

Ռաֆայիլ Զինուրովը ներկայացրել է հայ ժողովրդի պատմության հաղթական էջերը՝ ընդգծելով, որ հայերը բոլոր ժամանակներում աչքի են ընկել իրենց զարմանալի տոկունությամբ: Պատմական համեմատականներ անցկացնելով՝ պարոն Զինուրովն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ահաբեկչությունների դեմ համատեղ պայքարին, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համագործակցությանը:

Նա տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում անհրաժեշտ է համարել խորհրդարանական դիվանագիտության ուժեղացումը, կարևորել միջմարզային հարաբերությունների զարգացումը և կապերը սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Արամ Սաֆարյանն իր ելույթում խոսել է ՀՀ-ԵՏՄ համագործակցությունից՝ առանձնացնելով հատկապես ՌԴ արտահանման ծավալների աճը: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարևորում է Ռուսաստանի հետ համագործակցությունը: Նա մասնավորապես անդրադարձել է պետությունների կողմից տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

«Միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀ ԽՎ» թեմայով ելույթներ են ունեցել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մհեր Շահգելդյանը, Արտաշես Գեղամյանը, Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը և ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:

Նիստի ավարտին պատգամավորներն ընդունել են համատեղ հայտարարություն, որը ստորագրել են հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանը և Կոնստանտին Կոսաչովը:

Նիստի արդյունքներն ամփոփվել են Արտակ Զաքարյանի և Կոնստանտին Կոսաչովի համատեղ մամուլի ասուլիսում:


Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված...

16:25

Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ

Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ...

16:09

Պլաններ ունենք․ ԱԺ նախագահը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների գործողությունների մասին

Պլաններ ունենք․ ԱԺ նախագահը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների...

15:44

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն Ռուբինյան

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն...

15:15

Բահրեյնում և Կատարում պայթյուններ են որոտացել

Բահրեյնում և Կատարում պայթյուններ են որոտացել

14:59

Իրանը հայտարարել է Դուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով զոհված ավելի քան 40 մարդու մասին

Իրանը հայտարարել է Դուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով զոհված ավելի...

14:48

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ ԱԺ նախագահ

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ ԱԺ...

13:49

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ. Հայկ Մամիջանյան

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին...

13:33

Ուզում եմ տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին. Հայկ Մամիջանյան

Ուզում եմ տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին. Հայկ...

13:12

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Աշոտյան

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Աշոտյան

12:06

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․ ՊԵԿ

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․...

11:48

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են չեղարկվել

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են...

11:23

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման...

11:05

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել...

09:34

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...

09:03

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ...

15:25

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է...

15:15

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

15:02

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի Գալյան

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի...

14:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44