Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովին խեղդամահ անելու ճանապարհով սպանել է հայրը. լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը։
«Նախնական տվյալներով՝ ունենք սպանություն։ Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պահի դրությամբ այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Այս վարկածն, ի թիվս այլ վարկածների, առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։ Եղբայրն, ով ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերական ռեակցիաներ էր տալիս։ Համապատասխան մասնագետ էինք ներգրավել՝ հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի համար, որպեսզի փոքրիկից կարողանային տեղեկատվություն ստանալ։ Այս պահի դրությամբ, շատ նախնական տվյալներով, երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխեյի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է դեպքը վրա հասել»,-ասաց նախարարը։ Սարգսյանը նշեց, որ, ըստ հոր նախնական ցուցմունքի, նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել․
«Հաշվի առնելով հարցի զգայունությունը, այլ տվյալներ հաղորդել չեմ կարող, բայց արդեն նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում՝ առողջական վիճակի մասով։ Թեման կոմունիկացվել է նաև տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն և ընթացք տրվի»։
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42