Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին այցելել է Մարտունի քաղաք և տեղի մշակույթի տանը մասնակցել շրջանի բազմազավակ ավելի քան 30 ընտանիքների համար կազմակերպված բարեգործական միջոցառմանը, տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցի նախաձեռնությամբ՝ Մարտունու շրջանի բազմազավակ ու կարիքավոր ավելի քան 30 ընտանիքների, որպես աջակցություն, ըստ առաջնահերթության, տրամադրվել է հագուստ, կահույք, կենցաղային տեխնիկա և այլ անհրաժեշտ ապրանքներ:
Ծրագրին իրենց մասնակցությունն են ունեցել նաև բարերարներ Օնիկ Էվրիկյանը, Սեմիոն Դավիդովը և Գագիկ Այվազյանը: Նրանք հատուկ ժամանել են Արցախ՝ մեկ հարկի տակ այդ ընտանիքների հետ ծանոթանալու և իրենց զորակցությունը հայտնելու համար:
Ողջունելով բարերարներին՝ Արցախի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրանց կարևոր նախաձեռնության համար և նշել, որ սոցիալական խնդիրները հաղթահարելու ճանապարհին նման աջակցությունները մեծ նշանակություն ունեն ինչպես բնակչության, այնպես էլ կառավարության համար:
«Ժողովրդագրական աճի ապահովումը կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է: Այդ ճանապարհին բազմազավակ և կարիքավոր ընտանիքների համար մենք իրագործում ենք բազմաթիվ պետական ծրագրեր, սակայն հատկապես բազմազավակ ընտանիքներում սոցիալական խնդիրների լուծման համար միայն պետական միջոցները բավարար չեն: Ուստի, շատ ուրախալի է, երբ պետության հետ միասին այդ ընտանիքների կողքին կանգնում են նաև հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցները»,- ասել է վարչապետը և հույս հայտնել, որ օրինակը վարակիչ կլինի ուրիշների համար:
Իր ելույթում Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև միջոցառմանը ներկա ռուսաստանաբնակ բարերար Կարեն Ղազարյանին՝ պետական կարևորագույն մի շարք ծրագրերին զգալի աջակցություն ցուցաբերելու համար, և հայրենիքին մատուցած ծառայությունների համար նրան պարգևատրել է վարչապետի հուշամեդալով:
Բարերարներին իր երախտիքի խոսքն է ասել նաև Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը և, շրջանի վարչակազմի անունից, նրանց հանձնել շնորհակալագրեր:
Իրենց հերթին բարերաները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար և նշել, որ իրենց կողմից Արցախին աջակցության ծրագրերը շարունակական են լինելու:


12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33