Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում «Արարատը» 1:2 հաշվով պարտվեց «Փյունիկին»:
Հետխաղյա ասուլիսում «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը մի շարք ուշագրավ մտքեր հայտնեց՝ հիմնականում մեղադրելով մրցավարներին:
Խոսելով խաղի մասին՝ Անդրեասյանն ասաց. «Վատ խաղ չէր, պայքար էր մինչև վերջին րոպեն: Մեզ համար բարդ է: Բախտը բերեց, գոլը խփեցին: 11 մետրանոցը չխփեցին, այդպես էլ պետք է լիներ: 2 թիմերն էլ վատ չէին խաղում: Բախտը չունենք, վերջին րոպեին այնպես է ստացվում, որ պարտվում ենք: Կազմում հայեր են խաղում, վատ չէր. գոհ ենք խաղից, բայց ոչ արդյունքից»:
Այն հարցին, թե արդյո՞ք տրամաբանական կլիներ ոչ-ոքին, մասնագետի կարծիքը հեգնական էր էր. «Ոչ, չպետք է ոչ ոքի լիներ: Մրցավարներն իրենց կողմից էին, բախտն էլ բերեց»:
Անդրեասյանը համաձայնեց, որ պատանի, երիտասարդ ֆուտբոլիստները հնարավոր է ժամկետից շուտ մտածեցին խաղի ավարտի մասին և կորցրին կենտրոնավածությունը:
- Ասացիք, որ մրցավարները կողմնապահ են. հատկապես ո՞ր դրվագներում:
- 2 անգամ մեն-մենակ դուրս եկանք, խաղից դուրս են ցույց տալիս. ի՞նչ խաղից դուրս, թող նայեն: Մի դե՞պք է. միշտ էլ կան: Օգուտ «Փյունիկի» են գործում:
- Չեք պատրաստվո՞ւմ դիմել ֆեդերացիա, եթե համոզված եք:
- Որ դիմես, ի՞նչ: Ասում են՝ մի քանի մրցավարներ են մնացել...: Այդպես չեն դատում: Նորություն չի: Մի Ճաղարյանները գնացին, մյուս Ճաղարյանները եկան:
- Ըստ Ձեզ՝ մրցավարներն «Արարատի» դե՞մ են:
- «Արարատի» դեմ չեն, «Փյունիկի» օգտին են: «Փյունիկին» հաղթանակ է պետք, անում են: «Փյունիկի» հետ նախորդ խաղում էլ (0:4) մեր խաղացողին հրեցին, խախտում չդրեց: Հասկանո՞ւմ եք ֆուտբոլը, նայեք, տեսեք: Գրեք, որ մրցավարը սխալ է:
- Մրցավարներն, ըստ Ձեզ, ինչո՞ւ են այդպես գործում:
- Որ «Փյունիկն» առաջ գնա: Հայկական ֆուտբոլի վնասը տեսնում ենք...: Այդ ֆուտբոլիստները (ի նկատի ունի «Փյունիկի» խաղացողներին,- խմբ.) տարբեր հավաքականներում չեն կարողանում խաղալ: Պատանեկանը պարտվեց, երիտասարդականը չգիտես ինչ է անում: Թող նորմալ դատեն, ուժեղ ֆուտբոլիստները գնան հավաքականներ:
Նորություն չի: Այն ժամանակ էլ այդպես. Ճաղարյանն էր, ուրեմն «Արարատը» պետք է պարտվեր. ֆեդերացիայի նախագահն էլ էր ասում. փաստ է:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44