Վիետնամի կենտրոնական հատվածին մոտեցող «Կալմաեգի» թայֆունի պատճառով ավելի քան 50 ավիաչվերթ է չեղարկվել և վերաուղևորվել։ Այս մասին հայտնել է տեղական VnExpress լրատվական պորտալը։ Եղանակային պայմանների սպասվող վատթարացման ֆոնին, ազգային ավիափոխադրող Vietnam Airlines-ը ստիպված է եղել ճշգրտել ժամանումների և մեկնումների բազմաթիվ չվացուցակներ։ Ավիաընկերությունը հայտարարել է, որ նոյեմբերի 6-ից 7-ը դադարեցվել են Հոշիմին հարավային քաղաքի և երկրի կենտրոնական մասի մի շարք օդանավակայանների միջև իրականացվող չվերթները։ Մայրաքաղաք Հանոյի և կենտրոնական շրջանի քաղաքների միջև որոշ չվերթներ տեղափոխվել են ավելի վաղ ժամի՝ սկսվող վատ եղանակի պատճառով։ Ինչպես հայտնել են Վիետնամի հիդրոմետեորոլոգիական կանխատեսումների ազգային կենտրոնից, «Կալմաեգի» արևադարձային փոթորիկը, որը Հարավչինական ծովի ջրային տարածք մուտք գործած այս տարվա 13-րդ թայֆունն է, ուժեղ անձրևներ կառաջացնի Վիետնամի կենտրոնական հատվածի բազմաթիվ շրջաններում։ Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի հետևանքով զոհվել է ավելի քան 140 մարդ, իսկ ավելի քան 400 հազարը ստիպված է եղել լքել իրենց տները։ Ինչպես հայտնել են Ֆիլիպինների Քաղաքացիական պաշտպանության վարչությունից, 53 բնակավայրերում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55