Երևանում արդեն մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորումների և միջոցառումների կազմակերպման աշխատանքները։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։
Նրա խոսքով՝ տոնական ձևավորումների համար հայտարարվել է երկու փուլով մրցույթ՝ նախաորակավորման ընթացակարգով։
«Մրցույթի արդյունքներն արդեն իսկ ամփոփվել են, ունենք հաղթող մասնակիցներ և այս պահին պայմանագրերը կնքելու փուլում ենք։ Պլանավորում ենք ձևավորման աշխատանքներն իրականացնել հիմնականում Կենտրոնում, այս պահին տեղադիրներում աշխատանքներն իրականացվում են»,– նշեց նա։
Առաքելյանի խոսքով՝ Երևանի 2750-ամյակի այգում սուրբծննդյան տոնավաճառ կլինի, իսկ մայր տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են․
«Աշխատանքներն ընթացքի մեջ են, թե երբ կկազմակերպվի լույսերի վառման արարողությունը, աշխատանքների ընթացքը ցույց կտա»։
Նրա խոսքով՝ ամանորյա ձևավորումների բյուջեն նույնն է, ինչ նախորդ տարի՝ 600 մլն դրամ․
«Էլի 600 մլն դրամ է նախատեսված։ Այդ բյուջեի շրջանակներում են իրականացվելու աշխատանքները։ Տարբեր լոկացիաներ են՝ Հաղթանակի կամուրջ, Թումանյան փողոց, Սարյանի պուրակ, Կոնսերվատորիայի պուրակ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոց, 2750-ամյակի այգին»։
Ինչ վերաբերում է Հանրապետության հրապարակում տեղադրվող տոնածառին՝ այն որոշակիորեն տարբերվելու է նախորդ տարիների տարբերակից։
«Այս տարի հայտարարվել է նաև մայր տոնածառի նոր ճյուղերի և լույսերի մատակարարման մրցույթ։ Տոնածառի կարկասը՝ մետաղական մասը նորմալ վիճակում է, հետևաբար այն փոխելու անհրաժեշտություն չունի։ Ճյուղերն ու լույսերը փոխարինելու անհրաժեշտություն էր առաջացել։ Նոր ճյուղեր, նոր լույսեր են լինելու մայր տոնածառի վրա։ Մշակութային միջոցառումներ ևս նախատեսվում են, սուրբծննդյան տոնավաճառի ընթացքում համերգներ կլինեն»։
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
11:09
10:45
10:22
10:03
09:42
09:17
09:02
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01