Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում ավարտվել են բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունները։
Հայաստանի հավաքականները բարձր արդյունքներ են գրանցել՝ նվաճելով 39 մեդալ՝ 7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե։Մ23 տարեկանների առաջնության տղաների պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել Մանվել Պետրոսյանը (63 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (71 կգ)։Արծաթե մեդալներ են նվաճել Թումաս Թումասյանը (48 կգ), Սուրեն Ռուբինյանը (54 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ) և Ալիկ Հովհաննիսյանը (86 կգ)։Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արեն Ասլամազյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (57 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Իշխան Հովսեփյանը (+92 կգ)։Մ23 տարեկանների աղջիկների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Էլիդա Քոչարյանը (60 կգ)՝ դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն:
Արծաթե մեդալակիրներ են դարձել Արևիկ Դոխոլյանը (52 կգ), Անահիտ Միքայելյանը (81 կգ) և Անի Մուրադյանը (+81 կգ)։ Բրոնզե մեդալներ են նվաճել Լուսինե Գևորգյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ), Ջուլյա Լալայանը (57 կգ) և Սոնա Հարությունյանը (63 կգ)։Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը և պարգևատրվել գավաթով, որը ստացել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը։
Բռնցքամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հակոբկոխյանն արժանացել է 2025 թվականի լավագույն մարզիկի մրցանակին։Երիտասարդների առաջնության տղաների պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել Վաղարշակ Քեյանը (54 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (63.5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ) և Սամվել Սիրամարգյանը (75 կգ)։
Արծաթե մեդալներ են նվաճել Հարություն Մարտիրոսյանը (48 կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (51 կգ), Տիգրան Հովսեփյանը (57 կգ), Րաֆֆի Խաչատրյանը (86 կգ) և Տիգրան Խաչատրյանը (92 կգ)։Բրոնզե մեդալակիրներ են դարձել Տիգրան Մակիչյանը (60 կգ), Արտյոմ Ստեփանյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը (80 կգ) և Սարգիս Անդրիասյանը (92 կգ)։Երիտասարդների առաջնության աղջիկների պայքարում Հեղինե Պետրոսյանը (50 կգ), Վարդուհի Ասատրյանը (54 կգ) և Էլեն Պապյանը (57 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Անգելինա Հայրապետյանը (52 կգ) և Վարդուհի Ասլանյանը (70 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:
Բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնություններին 25 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ է մասնակցել։
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44