Տեսա, որ համացանցում մեծ քննարկում էր առաջացրել Ադրբեջանի մի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե «Թրամփի ուղին» պետք է գործի Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը շեշտեց՝ ՀՀ-ն չի ասում, որ այն Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պետք է գործի. «Մենք թուղթ ենք ստորագրել ընդունելի պայմանների մասին։ Որո՞նք են Ադրբեջանի համար ընդունելի պայմանները, այն, ինչի տակ դրված են Ադրբեջանի, նաև Հայաստանի ղեկավարների ստորագրությունները։ Վաշինգտոնի հռչակագրում Ադրբեջանը ստորագրել է նրա տակ, թե որոնք են իր համար ընդունելի պայմանները՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմանների անխախտելիություն։ Իսկ ԱԺ-ի բացակա հատվածը ոգևորվել էր դրանից։ Գրած, ստորագրած է»։
Վարչապետը նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին. «Եկեք՝ ասեք, եկեք դիմացս կանգնեք և ասեք ու տեսեք ինչ կլինի։ Կոնսպիրացիայի մասին խոսել և փախնել, գնալ։ Բանավեճից հրաժարվել էին քիչ չի, հիմա էլ հերթով հրաժարվում են։ Հեսա մինչև ավագանի, տարածքային կազմակերպություն, բարեկամ, բաջանաղ, քեռի բոլորը ով տենա՝ ճանապարհը փոխելու է, որ հանկարծ բանավեճի մեջ չմտնի»։
Վերադառնալով «Թրամփի ուղուն»՝ Փաշինյանը նշեց, թե որն է լինելու ճանապարհային քարտեզը. «Մինչև տարվա վերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին արդեն պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»։
Փաշինյանը շեշտեց, որ չէր ուզում պլանների մասին խոսել այսօր, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այսպիսի պլանները միշտ ժամկետների մեջ շեղումներ են ունենում. «Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը հստակ աշխատի»։
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01