ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում անցկացվելիք «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ, որը նախատեսված է 2025թ. նոյեմբերի 14–15-ին՝ Հայաստանի վարչապետի աջակցությամբ և մասնակցությամբ։
Թեպետ միջեկեղեցական երկխոսության խթանումը հայ հոգևոր ժառանգության անբաժանելի և կարևոր բաղադրիչ է, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը ցավով է արձանգրում, որ տվյալ միջոցառումը, կարծես, հերթական դրսևորումն է այն երևույթի, երբ ՀՀ գործող իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Նման գործողությունները վտանգում են աղոթքի հավաքների իրական հոգևոր և հաշտեցնող իմաստը։
Նախաձեռնությունն ակնհայտորեն միտված է շեղելու ուշադրությունը կառավարության շարունակվող հակաժողովրդավարական գործողություններից և Հայ Առաքելական Եկեղեցու, որպես հայ ժողովրդի հոգևոր սյունի, նկատմամբ վարվող համակարգված ճնշման քաղաքականությունից՝ փորձելով այդ կերպ արդարացում և լեգիտիմություն հաղորդել գնալով ավելի ավտորիտար իր քաղաքականությանը և քայլերին։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը հատկապես մտահոգված է միջոցառման անցկացման այն լայն համատեքստով, որի շրջանակում կազմակերպվում է այս միջոցառումը․ այն բնորոշվում է կառավարության աճող միջամտությամբ կրոնական հարցերին և ուժեղացող ճնշումներով Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։ Այս արշավը արտացոլվում է բարձրագույն եկեղեցականների և նրանց աջակիցների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումներով ու ազատազրկումներով, մասնավորապես՝
•Շիրակի թեմի առաջնորդ, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան – Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակավոր հոգևորական, դատապարտված է երկու տարվա ազատազրկման՝ «սահմանադրական կարգը տապալելու կոչերի» մեղադրանքով, որը պաշտպանական թիմի և Եկեղեցու կողմից համարվում է քաղաքականապես դրդված։
•Տավուշի թեմի նախկին առաջնորդ, Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան – ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, 2025թ. հունիսից գտնվում է նախաքննական կալանքի տակ իր ավելի քան տասնյակ աջակիցների հետ՝ «պետական հեղաշրջման փորձ» մեղադրանքով։
•Արագածոտնի թեմի առաջնորդ, Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան- ձերբակալվել է հոկտեմբերին և ներկայումս գտնվում է նախաքննական կալանքի տակ՝ 2021թ․ «քաղաքացիներին հանրային հավաքների մասնակցել հարկադրելու» մեղադրանքով։
•Բարերար Սամվել Կարապետյան – 2025 թ. հունիսից գտնվում է նախաքննական կալանքի տակ՝ քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով, որոնք հետևել են նրա՝ Եկեղեցու պաշտպանության մասին հրապարակային հայտարարությանը։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կոչ է անում բոլոր եվրոպացի հոգևոր և քաղաքական գործիչներին, որոնք հրավիրվել են Հայաստան «աղոթքի նախաճաշին», գնահատել իրենց մասնակցությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ լուրջ մտահոգությունները։ Նման միջոցառումներին մասնակցությունը չպետք է ընկալվի որպես լուռ համաձայնություն կառավարության ներկայացրած դիրքորոշումներին կամ որպես անտարբերություն՝ Հայաստանում ժողովրդավարական չափանիշների և կրոնական ազատության շարունակական խախտումների նկատմամբ։ Փոխարենը, նրանց այցը պետք է ծառայի որպես առիթ՝ ցուցադրելու անկեղծ նվիրվածություն ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և խղճի ու կրոնի ազատությանը Հայաստանում։
Եթե եվրոպացի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, որոշել են մասնակցել, ապա ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը նրանց կոչ է անում՝
•Բացահայտ վերահաստատել իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և կրոնի ազատությանը։
•Հանրայնորեն դատապարտել Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումները և սպառնալիքները։
•Փորձել հանդիպել կալանավորված և բանտարկված բարձրաստիճան հոգևորականների ու քաղաքական բանտարկյալների հետ՝ ներառյալ Սամվել Կարապետյանին, որպեսզի անձամբ տեղեկանան նրանց պայմանների և մեղադրանքների բնույթի մասին։
•Այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ՝ տեղեկանալու Եկեղեցու տեսակետին՝ Հայաստանում կրոնական ազատության և եկեղեցի–պետություն հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կրկին շեշտում է՝ Հայաստանի Հանրապետության հետ իսկական գործընկերությունը և համերաշխությունը պետք է հիմնված լինեն արդարության, ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, ներառյալ՝ խղճի ազատության, ընդհանուր արժեքների վրա, այլ ոչ թե այն նախաձեռնությունների մասնակցության վրա, որոնք վտանգ ունեն ծառայելու որպես քաղաքական ծածկույթ ճնշումների համար կամ ակամայից լեգիտիմացնելու կառավարության ներկայացրած պատումները ու նրա աճող ավտորիտար միտումները։
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01