Կառավարությունն ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրման ներդրման վերաբերյալ փաթեթը։
«Մենք հաստատեցինք օրենսդրական ամբողջ փաթեթը, որի մեջ ներառված է եղել Առողջության համընդանուր ապահովագրության մասին օրենքը և հարակից օրենքների նախագծերը։ Ըստ էության, նախագծերն արդեն ուղարկվել են Ազգային ժողով»,- կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախագիծը համարվել է անհետաձգելի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ընկալում է եղել, որ, գուցե, պետք չէ ներդնել հունվարի 1-ից, այլ՝ մի քիչ ավելի ուշ, բայց ինքը կողմ չի եղել դրան։
«Պարզ է՝ ունենք լարվածություն, թե համակարգը ոնց կաշխատի, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ չկա բարեփոխում, որ չգնա ու չհանդիպի պրոբլեմի։ Եկեք հույս չունենանք, որ մենք այնպիսի մի բան ենք անելու, որն առաջին վայրկյաններից սահուն է գնալու, բնության մեջ նման բան չի լինում»,- նշեց նա։
Փաշինյանը հայտարարեց, թե ապահովագրությունը համապարփակ չէ, չի ծածկելու առողջապահական հնարավոր բոլոր ծախսերը։
«Համակարգը համընդհանուր է, բայց հունվարի 1-ից բոլորին չի ներառելու, ընդամենն առաջին փուլն է, բայց հունվարի 1-ից ում ներառեց, էլի բոլոր ծառայությունները չէ, որ ծախսածածկելու է, նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվելու»,- մանրամասնեց Փաշինյանը։
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
10:06
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55