Ինչո՞ւ Ադրբեջանը չի իրականացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլ ամսից սկսված լարված իրավիճակը շարունակվում է պահպանվել, Ադրբեջանը ամեն օր խախտում է հրադադարը` տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակելով հայ դիրքապահների ուղղությամբ:
Ճիշտ է` 1994թ-ի մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվել է պայմանագիր, որը սկիզբ է դրել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմին, սակայն հրադադարի ռեժիմի պահպանման կոչերն այդպես էլ չեն ազդում Ադրբեջանի վրա: Ավելին, Ադրբեջանը պատեհ-անպատեհ հայտարարում է ԼՂ հակամարտության զինված ճանապարհով լուծման մասին ու պարբերաբար վկայակոչում է 1993թ-ի ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունած 4 բանաձևերը, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, Հայաստանը անհապաղ պետք է կյանքի կոչի:
Բացառություն չէր նաև օրերս Պրահայում տեղի ունեցած Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կրկին «հիշեց» Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի մասին:
Առնվազն զավեշտալի է Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային հարթակներում ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևերին հղում կատարելը, քանի որ այդ բանաձևերի պահանջը առաջին հերթին չի իրականացնում Ադրբեջանը: Բանն այն է, որ Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի հիմնարար ու առաջնահերթ պահանջն էր բոլոր ռազմական գործողությունների ու թշնամական ակտերի անհապաղ դադարեցումը: Բացի այդ, 4 բանաձևերից ոչ մեկում Հայաստանը չի մատնանշվում որպես հակամարտության կողմ, իսկ Արցախը ակնհայտորեն ճանաչվում է որպես հակամարտության կողմ, ինչն Ադրբեջանը շարունակաբար փորձում է անտեսել: Բանաձևերը Հայաստանին վերաբերում են այնքանով, որ միայն կոչ է արվում Հայաստանին «շարունակել օգտագործել իր ազդեցությունը» Արցախի վրա:
Ստացվում է, որ Ադրբեջանի պահանջները իրավական հիմքից զուրկ են. հենց Ադրբեջանը՝ չկատարելով Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները, ինքն է պահանջում դրանց իրականացումը Հայաստանի կողմից: Խնդիրն այլ է, որ Հայաստանը լիովին իրավունք ունի պահանջ ներկայացնել Ադրբեջանին անվտանգության խորհրդի բանաձևերը իրականացնելու և ԼՂՀ-ի հետ` որպես հակամարտության կողմ, անմիջական բանակցությունների մեջ մտնելու հարցում:
Կարծում եմ ժամանակն է վերջ տալ ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքին և արթնացնել միջազգային հանրությանը խորը քնից, որպեսզի տեսնեն՝ «հավասարության» նշանն այլևս չի գործում:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44