ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ ներառյալ էներգետիկա, ենթակառուցվածքներ, արհեստական բանականություն և ներդրումների խթանում:
«Գոհունակությամբ կարող եմ նշել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի ընդլայնման, ռազմավարական գործընկերությունը նոր բովանդակությամբ ու կոնկրետ նախաձեռնություններով հագեցնելուն միտված քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև հաստատված խաղաղության հետևողական ամրապնդման հարցում ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը»,- նշել է նախարար Միրզոյանը: Անդրադարձ է կատարվել օգոստոսին 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Հաշվի առնելով, որ լրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի խորհրդանշական 100-րդ օրը՝ Արարատ Միրզոյանը և Ալիսոն Հուքերն արձանագրել են համաձայնությունների իրականացման ուղղությամբ այս ընթացքում առկա առաջընթացը, ինչպես նաև անելիքները: Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների շուրջ: Ընդգծվել է վերջինիս կարևորությունն ավելի լայն աշխարհագրությամբ տրանսպորտային և այլ կապուղիների ցանցի զարգացման հարցում։ Արարատ Միրզոյանը և Ալիսոն Հուքերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային այլ թեմաների շուրջ:
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
16:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44