ARM | RUS |

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

19.11.25 | 15:22

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ելույթ է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, Դըկոտինյին նշել է, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և առաջին տերություններից մեկն էր, որ դեսպանատուն բացեց Հայաստանի մայրաքաղաք Երևանում։


«30 տարի առաջ՝ 1995 թվականի նոյեմբերի 7-ին, մենք առաջին անգամ մեր դրոշը ծածանեցինք այս շենքի վրա։ Պետք է պատկերացնել, թե ինչպիսին էր այդ ժամանակաշրջանը, որը հայերը հիշում են որպես «մութ ու ցուրտ տարիներ»։ Հայաստանը դեռևս կրում էր 1988 թվականի սարսափելի երկրաշարժի սպիները։ Այն բախվում էր պատերազմի, Երևանում մարդիկ կտրում էին ծառերը այգիներում և բուլվարներում, պոկում մանրահատակը՝ տաքանալու համար։ Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը երկար ճանապարհ է անցել»,- ասել է դեսպանը։

Դեսպանի խոսքով՝ Երևանը դարձել է ծաղկուն, նորարարական և դինամիկ մայրաքաղաք, հայ ժողովուրդը ընտրել է ժողովրդավարությունը և այժմ նայում է դեպի Եվրոպա։


«Հայաստանը բազմազանեցրել է իր ռազմավարական գործընկերությունները։ Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պատերազմելու քաջությունից։ Նա ունի կոչում՝ կրկին դառնալու տարածաշրջանի խաչմերուկ։ Մենք այս ճանապարհը միասին ենք անցել՝ ֆրանսիացիներ և հայեր։ Երեսուն տարի Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ դժվարին պահերին։ Մեր աջակցությունը Հայաստանին, ինչպես ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, «անվերապահ է, բացարձակ է և անսասան»։ Սրանք նրա խոսքերն են, որոնք մեր կողմնացույցն են։ Դա այն է, ինչի ուղղությամբ դեսպանատան թիմն աշխատում է ամեն օր։ Երեսուն տարվա ընթացքում այս դեսպանատունը զգալիորեն մեծացել է։ Երբեք մեր թիմը այսքան մեծ չի եղել։ Երբեք այսքան շատ կին կամ երիտասարդ աշխատակիցներ դեսպանատան շարքերը չեն համալրել։ Այստեղ տեղակայված են Զարգացման Ֆրանսիական Գործակալության մասնաճյուղը և Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը։ Այստեղ է նաև պաշտպանության հարցերով առաքելությունը, որի հիմնումը շրջադարձային կետ հանդիսացավ Հայաստանի հետ մեր հարաբերությունների համար»,- ասել է դեսպանը։

Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է նաև դեսպանատան շենքում իրականացվող վերանորոգման աշխատանքներին՝ շեշտելով, որ իրենց նպատակն է ապահովել ավելի լավ պայմաններ դեսպանատան աշխատակիցների համար, ավելի լավ սպասարկել իրենց հայրենակիցներին ու ավելի լավ ներկայացնել Ֆրանսիան Հայաստանում։

Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը ներկա է գտնվել Ֆրանսիայի դեսպանատան 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը։

«Ես կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին, ով այսօր իր այցելությամբ պատվեց մեր դեսպանատունը։ Հենց նա էր, որ որպես Երևանի քաղաքապետ՝ նախագահ Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ, մեզ նվիրեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասանի նախկին տունը հանդիսացող այս շենքը։ Դա հիանալի նվեր էր և գեղեցիկ ակնարկ, քանի որ դիվանագիտությունը նաև թատրոն է։ Ես կցանկանայի հարգել ճարտարապետ Ալեն Դարոնյանի հիշատակը, որը մեզ լքեց 2024 թվականին և որին Ֆրանսիայի կառավարությունը հանձնարարել էր դերասանի տունը վերածել դեսպանատան: Նա նաև այն մարդն էր, ով Հայաստանին ծանոթացրեց մեկ այլ մեծ ֆրանսիացի ճարտարապետի՝ Ժան-Միշել Վիլմոտի հետ, որն այնուհետև Երևանի քաղաքապետարանի կողմից պատասխանատվություն ստանձնեց ավարտելու «Կասկադ» համալիրի խորհրդանշական շինարարությունը»,- հավելել է դեսպանը:

Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին՝ բարեկամական վերաբերմունքի և մշտական աջակցության համար։

«Նրանք արդեն երեսուն տարի մեր հավատարիմ գործընկերներն են։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել ARFRATEC ընկերությանը, որը ստեղծվել է դեսպանատան վերանորոգման համար, և որը շարունակում է լինել մեր կողքին։ Նաև հղում եմ երախտագիտությունս այստեղ ներկա մեր բոլոր գործընկերներին։ Ես կցանկանայի արտահայտել իմ հիացմունքը մեր առաջին դեսպանի՝ տիկին Ֆրանս դը Արտինգի նկատմամբ, ով դրեց մեր հարաբերությունների հիմքը Հայաստանի հետ այդքան դժվարին ժամանակներում՝ նախ «Հրազդան» հյուրանոցում, ապա այս դեսպանատանը։ Նա դեսպան էր այն ժամանակ, երբ այդ պաշտոնը կանայք համարյա չէին զբաղեցնում։ Նա մնում է օրինակ բոլորիս համար։ Ես կցանկանայի մասնավորապես ողջունել բոլոր նախորդ դեսպաններին և մեր բոլոր գործընկերներին՝ ֆրանսիացի և հայ, որոնք աշխատել և շարունակում են աշխատել այս պատերի ներսում, նրանց, ովքեր այսօր այստեղ են, նրանց, ովքեր մեզ նախորդել են, և նրանց, ովքեր հեռացել են մեզնից։ Մասնավորապես, կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր տեղացի աշխատակիցներին։ Դեսպաններն ու արտասահմանցի աշխատակիցները գալիս ու գնում են, դիվանագիտական կյանքն է այդպիսին։ Մեր հայ գործընկերները մնում են, նրանք մեր ուժն են և մեր ինստիտուցիոնալ հիշողությունը։ Եվ մեր սրտերը ցավում են․ Խաչատուր Սարիպողոսյանի հիշատակի համար, ով մեզնից հեռացավ այս տարի, Հակոբ Ղազարյանի հիշատակի համար, ով մեզնից հեռացավ չորս տարի առաջ։ Նրանք այսօր մեզ հետ են։ Սիրելի՛ բարեկամներ, ասում են, որ որոշ տներ հոգի ունեն։ Սա վերաբերում է նաև դեսպանատներին։ Դրանք արձագանքում են տոնակատարությունների, անցնող օրերի, սուրճի մեքենայի շուրջ խոսակցությունների, հանդիպումների ուրախության և մեկնումների տխրության հիշողություններին։ Սա ձեր տունն է։ Բոլորդ այստեղ ողջունելի եք։ Կեցցե՛ Հանրապետությունը, Կեցցե՛ Ֆրանսիան, Կեցցե՛ Հայաստանը, Եվ կեցցե՛ ֆրանս-հայկական բարեկամությունը»,- եզրափակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային...

12:15

Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նաառողջական վիճակի պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան

Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նաառողջական վիճակի պատճառով չի կարողացել...

12:00

Բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցներին փորձում են ներգրավել Մայր Աթոռի դեմ գործողություններում

Բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցներին փորձում են ներգրավել Մայր Աթոռի դեմ...

11:53

Թրամփի անձնական ներգրավվածությունը վճռորոշ դեր է ունեցել. Փաշինյանը TRIPP նախագծի առիթով շնորհավորեց տարածաշրջանին, նաև ԱՄՆ-ին և ԵՄ-ին

Թրամփի անձնական ներգրավվածությունը վճռորոշ դեր է ունեցել. Փաշինյանը TRIPP նախագծի առիթով...

11:48

Նպատակ չունենք դուրս թողնել Ռուսաստանին, նրանք կարող են համագործակցել TRIPP-ի հետ. Միրզոյան

Նպատակ չունենք դուրս թողնել Ռուսաստանին, նրանք կարող են համագործակցել TRIPP-ի հետ....

11:45

ԱՄՆ՝ 74%, Հայաստան՝ 26%․ ինչ է նախատեսում ԹՐԻՓՓ-ը. Գոհար Մելոյան

ԱՄՆ՝ 74%, Հայաստան՝ 26%․ ինչ է նախատեսում ԹՐԻՓՓ-ը. Գոհար...

11:41

Ստեղծվում է ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն 49 տարի նախնական ժամկետով, ԱՄՆ-ին կպատկանի 74% մասնաբաժինը

Ստեղծվում է ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն 49 տարի նախնական ժամկետով, ԱՄՆ-ին կպատկանի 74%...

11:28

Ինչ է առաջարկում Հայաստանը և ինչ է ակնկալում ԱՄՆ-ն. Գևորգ Պապոյանն առանձնացրել է ԹՐԻՓՓ նախագծի մի քանի հատվածներ

Ինչ է առաջարկում Հայաստանը և ինչ է ակնկալում ԱՄՆ-ն. Գևորգ Պապոյանն առանձնացրել է ԹՐԻՓՓ նախագծի մի...

11:14

Մերկասառույցի պատճառով «Բերդ» ԲԿ-ի շտապօգնության մեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Մերկասառույցի պատճառով «Բերդ» ԲԿ-ի շտապօգնության մեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը...

11:08

Շղթայական ավտովթար՝ Արարատում. Մարմարաշենի կամրջի հարևանությամբ բախվել է 14 ավտոմեքենա

Շղթայական ավտովթար՝ Արարատում. Մարմարաշենի կամրջի հարևանությամբ բախվել է 14...

10:45

Բազմաթիվ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Բազմաթիվ հասցեներում էլեկտրամատակարարումը...

10:33

Բուք, մերկասառույց, ձյուն․ իրավիճակը՝ հանրապետությունում

Բուք, մերկասառույց, ձյուն․ իրավիճակը՝...

10:06

Խաչատուր Սուքիասյանը Փաշինյանի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է պատարագի

Խաչատուր Սուքիասյանը Փաշինյանի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է...

13:38

Որևէ մեկը թող պահանջ չներակայացնի՝ ով մասնակցի ընտրություններին. Իշխան Սաղաթելյան

Որևէ մեկը թող պահանջ չներակայացնի՝ ով մասնակցի ընտրություններին. Իշխան...

13:25

Դեռ հստակ որոշում չկա՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է նախընտրական դաշինքը ղեկավարելու, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան

Դեռ հստակ որոշում չկա՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է նախընտրական դաշինքը ղեկավարելու, թե՞ ոչ. Իշխան...

13:23

Միրզոյան-Ռուբիո հանդիպման ընթացքում նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն

Միրզոյան-Ռուբիո հանդիպման ընթացքում նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ...

13:21

2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ը՝ ծառայության հետ կապված հանգամանքներում. Նախարար

2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ը՝ ծառայության հետ կապված...

13:17

Բանակում կանանց ներգրավման տեմպը գոհացուցիչ չէ, բայց ծրագիրը արդյունք տվել է. Պապիկյան

Բանակում կանանց ներգրավման տեմպը գոհացուցիչ չէ, բայց ծրագիրը արդյունք տվել է....

12:52

ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով. Իշխան...

12:38

ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան

ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան

12:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55