Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը և հայտնաբերել մի շարք խախտումներ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, Վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ մրցույթի արձանագրության վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում և արձանագրությունն առկա չէ, ինչը նշանակում է, որ մրցույթ չի անցկացվել:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, ի պատասխան Գլխավոր դատախազության հարցման, տեղեկացրել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին ծանուցում է ուղարկել «Հարսնաքար» ՍՊԸ-ին՝ գույքի կադաստրային արժեքի փոփոխության վերաբերյալ, այն դեպքում, երբ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկության համաձայն, գույքի կադաստրային արժեքը փոխվել է 2021 թվականից (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցեի կադաստրային արժեքը կազմում է 452 միլիոն 944 հազար դրամ): Պայմանագրով սահմանված տարեկան վարձավճարը կադաստրային արժեքի 1.61 տոկոսն է, հետևապես, 2021 թվականի հունվարից մինչ ՊՈԱԿ-ի կողմից ծանուցումն ուղարկելու օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, ՊՈԱԿ-ը չի ստացել կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում ձևավորված վարձավճարը, որը տարեկան կազմում է 7 միլիոն 292 հազար դրամ (2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածի համար ընդհանուր վարձավճարը կազմում է շուրջ 34 միլիոն 600 հազար դրամ): «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք ՍՊԸ-ի հետ կնքված վարձակալության պայմանագիրը սահմանված ժամկետի ավարտից հետո դադարեցնելու և պայմանագրով նախատեսված՝ պետությանը պատկանող հողատարածքի վրա կառուցված շենքերը, շինությունները ՊՈԱԿ-ին օտարելու կամ դրանք ՊՈԱԿ-ի պահանջով թողնելու և հողամասը վարձակալի կողմից ազատելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել: Ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված խախտումների հիմքով՝ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնեական հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Դատախազությունը ևս մեկ միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկում գտնվող՝ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս ուսումնասիրության արդյունքներով ևս Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնեական հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01