Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնն ամփոփվեց Վ․ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ» ներկայացումով։ Այն հանդիսատեսի դատին հանձնեց Բրյանցեւի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնը (Սանկտ Պետերբուրգ) Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Հիշեցնենք, որ Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվեց նոյեմբերի 14-20-ը Երևանում, Գյումրիում և Աշտարակում՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։ Ընդգրկված էին ներկայացումներ Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից։

Փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 14-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ Արկադի Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնը ներկայացրեց ականավոր ռեժիսոր Յուրի Բուտուսովի լեգենդար «Ճայը» ներկայացումը։
Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնի նշանավոր ներկայացումներից էին Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի՝ «Ճայը» (Մոսկվա), «Ի․ Լ․ Կարաջալե Սատիրիկուս» Ազգային թատրոնի «Քեռի Վանյա» (Մոլդովա), Բրյանցեւի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի «Քիթը» և «Ամառային գիշերվա երազը» (Սանկտ Պետերբուրգ), Սեգեդի Պինցեսինհազ և Արադի Կամարասինհազ թատրոնների «Կենդանի Դիակ» (Հունգարիա-Ռումինիա), Սեգեդի Պինցեսինհազ թատրոնի «ՄակբեԹԹ» (Հունգարիա)։ Այս ներկայացումները հանդիսատեսին ընձեռեցին բացառիկ հնարավորություն տեսնել ժամանակակից և դասական բեմադրությունների բազմազանությունը։
Փառատոնի օրերին Գալյա Նովենց թատերական դպրոցի հետ համատեղ անցկացվեց թատերական լաբորատորիա՝ բեմադրիչ Դորիան Ռոսսելի (Շվեյցարիա) ղեկավարությամբ․ կայացավ Վ.Շեքսպիրի «Փոթորիկը» ներկայացման առաջնախաղը: Փառատոնը հագեցած էր հանդիպումներով, վարպետության դասերով և մասնագիտական քննարկումներով։
Հիշեցնենք, որ փառատոնի տնօրենն է ռեժիսոր, պրոդյուսեր Կարո Բալյանը։ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: Փառատոնը տարիների ընթացքում դարձել է կարևոր մշակութային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների թատերական գործիչների, ներկայացնում ժամանակակից և դասական շեքսպիրյան մեկնաբանությունների բազմազանությունը և խթանում ստեղծագործական համագործակցությունը։ Փառատոնը նպաստում է Հայաստանի միջազգային մշակութային կապերի ընդլայնմանը և հանդիսատեսին հնարավորություն տալիս տեսնելու բարձրարվեստ բեմադրություններ աշխարհի տարբեր թատրոններից:
18:16
18:02
17:44
17:29
17:13
16:08
15:58
15:56
15:50
15:19
15:08
14:55
14:36
14:14
14:03
13:58
13:45
13:33
12:19
11:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44