ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղթանակը հրեշավոր հետեւանքներ կունենար Ֆրանսիայի համար։ Այս մասին France 3 հեռուստաալիքի եթերում ասել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մարին Լե Պենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Լե Պենի կարծիքով Դոնալդ Թրամփի հաղթանակը դրական նորություն է Ֆրանսիայի համար՝ թե տնտեսության, թե միջազգային հարաբերությունների ոլորտում։
«Եթե Քլինթոնը հաղթեր՝ Ֆրանսիայի համար հետեւանքները աղետալի կլինեին, մանավանդ Առեւտրի թրանսխաղաղօվկիանոսյան ազատ գոտու ոլորտում»,- ասել է Լե Պենը, ներկայացնելով Ֆրանսիայի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված իր քաղաքականությունը։
Բացի դրանից Լե Պենը Քլինթոնին ու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին պատասխանատու է համարում Լիբիայում իսլամականների ազդեցության ոժեղացման համար։ «Քլինթոնն ու Սարկոզին օգնել են իսլամականներին իշխանության գալ Լիբիայում»,- ասել է Լե Պենը, խոսելով լիբիական ճգնաժամի մասին, որը սկսվել է 2011-ին՝ Մուամար Քադաֆիի կառավարման ժամանակ։
Ավելի վաղ Լե Պենը նշել էր, որ Թրամփն իր կարծիքով դրական քաղաքական հայացքներ ունի ՝ մասնավորապես լայն գլոբալիզացիայից՝ այդ թվում Թրանսխաղաղօվկիանոսյան առեւտրային ու ներդրումային գործընկերությունից հրաժարվելը, միջազգային լարվածության թոթափումը՝ այդ թվում Ռուսաստանի հետ, միգրացիայի հանգեցնող ռազմական արշավների դադարեցումը։
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44