Վերջին շրջանում որոշակի հավելագրումների, թերգրանցումների փաստեր հայտնաբերեցինք մեր ուսումնասիրությունների արդյունքներում, որի վերաբերյալ նաև քրեական վարույթներ են հարուցվել, և այդ փաստերը դրվեցին նաև լիցենզիայից զրկվելու հիմքում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, ՀՀ վարչապետռ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «Միջինացված այս տարվա պլանով ՀԾԿՀ–ն սահմանել է մինչև 7 տոկոս թույլատրելի կորստի շեմ։ Դա մուտք եղած էլեկտրաէներգիայի քանակի և սպառված էլեկտրաէներգիայի քանակի տարբերությունն է։ Դրանից ներքև ցուցանիշներ կային, ինչը մեզ տարօրինակ թվացին, քանի որ այդ ցուցանիշով մենք գտնվում ենք թոփ 50 երկրների ցանկում՝ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի հարևանությամբ։ Դա շատ զարմանալի էր, որ այդպիսի ցուցանիշներ են նկարվում ՀԷՑ–ում։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դեպքերում կամ արևային կայաններից ինքնավար արտադրողների արտադրած էլէներգիան էր թերգրանցվում։ Այսինքն ավելի շատ էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկվում և վճարվում էին վերջիններս։ Բացի այդ, մեծ թիվ էին կազմում պետական ու համայնքային ընկերությունները, որոնց վրա հավելագրումներ էին տեղի ունենում։ Այդ փաստերով կալանավորումներ տեղի ունեցան վերջերս։ Այդտեղ կա նաև երրորդ ռիսկը՝ որոշակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության արդյունքում որոշակի մոնետիզացիայի գործարքներ կարող էին տեղի ունենալ։ Այսինքն ստվերային շրջանառություն՝ ստվերային գումարներով։ 1,5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են նախաձեռնված այս պահին, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով հավելագրրում էր արել համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչին՝ 1 մլն–ից ավելի գումարի։ Դրանով և տեխնիկական կորուստներն են նվազեցնում և մոտեցնում, մոտարկում սահմանված ցուցանիշին՝ 7% տոկոսին, ինչպես նաև հանրության կամ պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա։ Այսինքն ավելին էր վճարում պետբյուջեն, քան իրականում սպառել էր տվյալ հիմնարկությունը»,– ասաց Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ խոսքը մասնավորապես, դպրոցների, հիվանդանոցների, կոմունալ տնտեսության ՀՈԱԿ–ների, քաղաքների գիշերային լուսավորության ցանցերի վրա ահռելի հավելագրումների մասին է։ «Հավելագրումների ծավալը ընդհանրական, որ ասեմ արդեն իսկ հայտնաբերված և փաստաթղթավորված անցնում են մի քանի միլիոն կիլովատ ժամ քանակները։ Միջինացված, դա կարելի է բազմապատկել միջին սակագնով՝ 50 դրամով։ Մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացում մեքենայությունների բյուջե ենք ստանում»,–ասաց նա։
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33