Դիլիջանի անտառային հրդեհների մասշտաբները շարունակում են մեծանալ, և հրդեհի դեմ պայքարելու համար կամավորների մեծ կարիք կա։
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքներին միանալու իրենց կոչին արդեն բավական թվով մարդիկ արձագանքել են, և այս պահին իրենք ևս խմբով միացել են փրկարարական ուժերին։ «Բոլորն այստեղ են՝ ԱԻՆ-ը (Փրկարար ծառայություն), էկոպարեկները, կամավորները։
Մարդիկ շարունակաբար գալիս են և միանում աշխատանքներին»,-ասաց նա։ Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ կրակը վաղուց արդեն մտել է անտառ, և միայն խոտածածկ տարածքները չեն այրվում․ «Կրակը վաղուց անտառում է։ Հնարավորինս կանգնեցնում են, բայց դժվար է․ մի տեղ վառվում է, մի տեղ հանգցրել են, բայց նորից է բռնկվել, տեղ կա կրակը դեռ անտառ չի մտել, տեղ էլ կա՝ արդեն մտել է»։
Բնապահպանը նշեց, որ հրդեհաշիջման աշխատանքներում տեխնիկա գրեթե չի ներգրավվում, քանի որ տեղանքը բարդ է․«Բայց մարդիկ մտնում են, աշխատում են»։ Հովհաննիսյանը չկարողացավ մոտավոր նշել՝ քանի հեկտար տարածք է այրվել, սակայն ընդգծեց, որ պետք է ուժերը համախմբել, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել աղետի ծավալը։ Նա նաև կոչ արեց բոլոր ցանկացողներին՝ ինքնակազմակերպվել և գալ տեղում աջակցելու․ «Թող պարզապես գան։ Փրկարարները տեղում կուղղորդեն իրենց։ Մեզ չզանգեն, մենք արդեն սարերում ենք»,- նշեց Հովհաննիսյանը։ Նշենք, որ, ըստ պաշտոնական տեղեկության՝ հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26