«Քաղաքականությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար: Թաթոյանը տանում է Էդմոն Մարուքյանի թեզի՞ն: Քաղաքականությունը հո հացի հե՞րթ չի, որ զիջենք»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանի պնդումները, թե պաշտոնաթող նախագահները, «եթե իսկապես ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա չպետք է մասնակցեն 2026 թվականի ընտրապայքարին»: «Եթե Սերժ Սարգսյանը չի մասնակցում, այսինքն, ՀՀԿ-ն չլինի՝ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը… չլինեն, բա ո՞վ լինի: Նրանք, ովքեր 2018-ին այս մարդկանց հետ ջերմ հարաբերությունների մե՞ջ են եղել: Եթե Թաթոյանը ժողովրդավարության արժեքների կրող է, թող բոլորն էլ մասնակցեն, տեսնենք՝ ով, ում ինչքան է վստահում: Այս ջերմոցային պայմաններում՝ դու մի մասնակցի, նա չմասնակցի… ես նախապայմաններով քաղաքականության գործընթացներին դեմ եմ, բոլորն էլ թող մասնակցեն՝ Նիկոլն էլ, Պողոսն էլ, ի՞նչն է խնդիրը»,- ասաց Շարմազանովը: Թաթոյանի մեկ այլ դիտարկմանն էլ, թե Հայաստանի ներքաղաքական կյանքը «վերածված է մրցավազքի նախկինների և Փաշինյանի միջև», իսկ «երբ ընտրությունը և մրցավազքը Փաշինյանի և նախկին նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է», Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Դու էլ այնքան եղիր, որ Փաշինյան ու նախկիններ չլինեն, լինի Փաշինյան ու Թաթոյան: Ինքը ի՞նչ է՝ ապագա՞ն է»:
Շարմազանովը նկատեց, որ «ներկա- նախկիններ» թեզը փաշինյանական արհեստական թեզ է. «Ինձ համար կա բաժանում՝ ազգային- ապազգային, պետականամետ- ապապետականամետ, պրոհայկական-պրոադրբեջանական, Անկախության հռչակագրի ջատագով-Հայաստանի ադրբեջանացման ջատագով: Ի՞նչ է նշանակում՝ սա չմասնակցի, նա չմասնակցի: Այսինքն՝ նախկին նախագահները չմասնակցեն, ռեսուրսը տան Թաթոյանին, ասեն՝ գնա, մասնակցի՞ ...»: Էդուարդ Շարմազանովը նաև հիշեցրեց՝ նախկին 3 նախագահներն էլ հաղթանակի խորհրդանիշ են.
«Իսկ բոլոր նրանք, որ նախկին -ներկա արհեստական բանավեճի մեջ են, սպասարկում են նիկոլական օրակարգը»:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26