ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անձի կողմից անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Հ.-ն տեղյակ լինելով Լ.Շ.-ի անօգնական վիճակում լինելու, այն է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին, տևական ժամանակ՝ վերջին շուրջ 10 տարվա ընթացքում, շարունակաբար շահագործել է նրան: Մասնավորապես՝ Գ.Հ.-ն Լ.Շ.-ին հանել է վերջինիս բնակարանից և տեղավորել դրա՝ կենցաղային ավելի վատ պայմաններ ունեցող կից կառուցված շինությունում՝ ապահովելով ապրուստի նվազագույն պայմաններ, իսկ նույն բնակարանը դարձրել ու օգտագործել որպես հավանոց և իր անձնական իրերի պահեստարան՝ մուտքի վրա դնելով առանձին փական և բանալին պահելով իր մոտ: Բացի այդ, Գ.Հ.-ն Լ.Շ.-ին անհատույց աշխատեցրել է իր տնամերձ հողամասն ու այգին մշակելու, տուժողի բնակարանում պահվող հավերին խնամելու աշխատանքներում, նրանից վերցրել պետական աջակցության համապատասխան ծրագրերով հատկացվող կենսաթոշակն ու հաշմանդամության նպաստը, իսկ տուժողը ստիպված է եղել իր ապրուստն ապահովելու նպատակով զբաղվել մուրացկանությամբ և կացարանը ջեռուցելու նպատակով աղբ հավաքել:
Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55