Չինաստանի Չունցին քաղաքում կայացել են Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) 2-րդ գլխավոր ասամբլեան և խորհրդի 3-րդ նիստը: Նիստերին մասնակցել են դաշինքի անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող ավելի քան 20 երկրների պատվիրակություններ:
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Նա ելույթում կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ջանքերը՝ ուղղված Ասիայի մշակութային ժառանգության պահպանության քայլերին: Հարություն Վանյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հիմնադիր երկիր, պատրաստակամ է զարգացնելու հայ-չինական համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանության ոլորտում: Առանձնակի շեշտվել է միջազգային կազմակերպությունների դերը հակամարտությունների հետևանքով մշակութային ժառանգությանը հասցվող վնասի կանխարգելման գործում:
Նիստերի ընթացքում ընտրվել է խորհրդի գլխավոր քարտուղարը, կայացել են նաև խորհրդի կազմի ընտրությունները, որտեղ, ի թիվս այլ երկրների, Հայաստանի Հանրապետությունը վերընտրվել է: Հայտարարվել են նաև Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հայտարարած դրամաշնորհի արդյունքները. Հայաստանի Հանրապետությունը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն՝ «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից. Թալինի և Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում և պահպանում» ծրագրի իրականացման նպատակով: Ծրագիրը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը:
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44