«Զբաղվածների 25 %-ը կազմող աշխատող աղքատները աշխատում են լրիվ աշխատանքային ռեժիմով և ստանում են ավելի ցածր աշխատավարձ. քան մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավտիսյանը։
Նշելով, որ սպառողական նվազագույն զամբյուղը մեկ անձի՝ մեկ ամիս գոյատևման գումարն է՝ ընդդիմադիր պատգամավորը հավելեց. «2021 թվականին այս իշխանությունը խոստացավ, որ 2026 թվականին նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 85 հազար դրամ։ Որպես կանոն, այս խոստումն էլ չկատարվեց և փոխարենը խոսում են միջին աշխատավարձի բարձրացումից՝ առանց տարանջատելու, որ դրա մի մասը վիճակագրական թվանկարչություն է, մի մասնլ էլ՝ վճարման ստվերի կրճատում, որոնք սոցիալական ուղիղ ազդեցություն չունեն»։
Պատգամավորը ասաց, որ հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը մնալու է նույնը՝ 45 հազար դրամ՝ 7 հազար դրամով պակաս. քան նվազագույն սպառողական զամբյուղը՝ նշելով, որ 2021 թվականին այդ տարբերությունն ավելի քիչ էր՝ 2 հազար դրամ։
«Վերանայված սոցիալական եվրոպայի խարտիայի, Աշխատանքի միջազգային կազմակերպության համապատասխան խարտիայի պահանջներով նվազագույն աշխատավարձը չպետք է պակաս լինի միջին աշխատավարձի 40 %-ից, այդպես ել 2021 թվականին այն 47 % էր, իսկ այս իշխանությունները խոստանում էին, որ էլ ավելի են լավացնելու աշխատող աղքատների վիճակը՝ սոցիալական նպաստից դեպի աշխատանք և այլ խոստումներով, իսկ այս տարվա կեսին այդ հարաբերակցությունը 35 % է,այսինքը նվազագույն շեմից 5 տոկոսային կետով պակաս։ Այս իշխանությունը, ոչ միայն չի կատարել իր նախընտրական ր ծարագրային խոստումները, այլև խախտել է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները»,- ասաց Ավետիսյանը, և, հիշեցնելով, որ կառավարությունը երկու անգամ մերժել է աշխատավարձն ինդեքսավորելու վերաբերյալ ընդդիմության առաջարկները, հավելեց. «Ինչքան էլ իշխանությունները խոսեն՝ առնվազն նախորդ 5 տարիներին աշխատող աղքատների նկատմամբ, վարվել է, ոչ թե սոցիալական այլ հակասոցիալական քաղաքականություն, որի հետևանքով նրանց սոցիալական վիճակը փաստացի և շոշափելի վատացել է, իսկ եկամտահարկը համահարթեցնելուց հետո, այսօր աշխատող աղքատը վճարում է այնքան եկամտահարկ, ինչքան տասնյակ անգամ ավել ստացող քաղաքացին»։
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22