«2019 թվականի հունիսին ներկայացված փաստաթղթով ամրագրվում է այն մեխանիզմը, որով ԼՂ ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը, որը որևէ սահմանափակման ենթակա չէ։ Նշվում է, որ համաժողովրդական կամարտահայտությունն իրականացնելու է ԼՂ բնակչությունը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր խաչատրյանը՝ անդրադառնալով նախօրեին Փաշինյանի գաղտնազերծած 2019 թ փաստաթուղթը։
Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ փաստաթղթով դուս են գալիս այն հարցադրումները, թե ո՞վ է ասել, որ հանրաքվեն ԼՂ-ում է տեղի ունենալու կամ ո՞վ ասել, որ օրակարգում կարող է լինել անկախության հարցը, ապաշրջափակվում էր ԼՂ-ն, ժամանակավոր վարչակազմ էր ստեղծվում և ՀՀ-ն դիտվում էր, որպես ԼՂ-ի երաշխավորներից մեկը։
«Ձեր հարցին պատասխանելու համար, ստիպված եմ հղում անել Երուսաղեմում Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակների առաջին համարին, որտեղ բառացիորեն ասվում է. «Ճանաչել իմաստություն և խրատը, ընկալել հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարաությունը և ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն, իսկ երիտասարդներին միտք ու հանճար տալու որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղն առաջնորդություն ստանա, թափանցի առակների և խորույն ասույթների մեջ, իմաստունների ճառերի և նրանց այլաբանության մեջ»»,-պատասխանեց Փաշինյանը և բացատրեց, որ մեջբերումն արեց, որպեսզի նշի գրածը կարդալու և հասկանալու կարևորությունը։
Փաշինյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորի ասածի ուղիղ հակառակն է գրված փաստաթղթում՝ պնդելով, որ որևէ տեղ գրված չէ, որ հանրաքվեն տեղի էր ունենալու ԼՂ-ում։
Ըստ Փաշինյանի փաստաթղթում գրված է, որ հանրաքվեն տեղի է ունենալու ամբողջ Ադրբեջանի տարածքում, որի մասին ժամանակին դիտարկում է ներկայացրել նաև ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը
«Ես իհարկե, փորձում եմ «ճանաչել զիմաստությունս և զիմանալ զբանս հանճարոյ» ու չեմ մեջբերի Աստվածաշունչը, բայց մեր դասարանի Հովսեփյան Մուրադն ասում էր՝ Սբխեչը Մարտի 8-ը կտրում է։ Դուք սկսել եք բանակցությունները ձեր սեփական կետից, ինչ նամակ է գրել Սերժ Սարգսյանը, ի դեպ մի քանի նամակ է եղել, և ինչ հայտարարություն է արել ԵԱՀԿ գործող նախագահը 1996 թվականից դեկտեմբերից՝ այն մետաֆիզիկա էր։ Այս փաստաթուղթը ստեղծվել է մեծ պայթյունից հետո և այդ իրականության մեջ ձեզ առաջարկվել է մի փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ ԼՂ կարգավիճակը ոչնչով սահմանափակված չի լինի»,-ասաց խաչատրյանը և ընդամենը կրկնեց հարցը, թե ինչ է պատասխանել Փաշինյանն այդ առաջարկությանը։
Փաշինյանը չհամաձայնեց Արթուր Խաչատրյանի համադասարանցու հետ, բայց և կրկին չպատասխաբեց, թե որն է եղել 2019 թվականին իրեն ներկայացված փաստաթղթին իր պատասխանը։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33