«Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանի «ջանքերով» ստեղծված իրավիճակը շտկելու համար առաջարկում է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղին ԲՐԻԿՍ-ի երկրների մասնակցությամբ։
«Իրավիճակը շատ վատ է։ Եվ այն վատանում է, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ նոր պահանջներ են ներկայացնում։ Հետևաբար, ես առաջարկում եմ Վաշինգտոնի խաղաղության հռչակագիրը լրացնել կարևոր բաղադրիչներով, որոնք երկարատև խաղաղություն կապահովեն։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք կառուցել Հայաստանն ու Իրանը կապող երկաթուղի՝ BRICS երկրների մասնակցությամբ», - նշել է Զուրաբյանը՝ հավելելով, որ երկաթուղին վերջ կդնի Հայաստանի միակողմանի կախվածությանը Ադրբեջանից և Թուրքիայից։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը չպետք է լինի որևէ մեկի արբանյակը, այլ՝ երկիր, որը զարգացնում է հարաբերությունները բոլոր ոլորտներում։
Արցախցիների հայրենիք վերադառնալու հնարավորության մասին հարցին պատասխանելիս Լևոն Զուրաբյանը նկատել է, որ միայն խելագարը կարող է հիմա ցանկանալ վերադառնալ մի երկիր, որտեղ գաղափարախոսությունը կառուցված է հայատյացության վրա։ «Այստեղից հետևություն. վերադառնալ հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաշքով դառնա ժողովրդավարական երկիր կամ այդ տարածքում սահմանափակվի Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Դա հնարավոր չէ անել դիվանագիտական ճնշման ներքո։ Այդ դեպքում մենք խոսում ենք պատերազմի մասին։ Իսկ արդյո՞ք պետք է խոսել պատերազմի մասին։ Կասկածում եմ։ Պետք է, ճանաչել պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը, կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա, որոնք թույլ կտան ապագայում լուծել հարցը։ Պահպանել Արցախի հայությունը որպես կարևոր համայնք, որը կարող է ապագայում վերադառնալ։ Արագ վերադարձի մասին պնդելը ավանտյուրիզմ է։ Հիմա մեր առաքելությունն է փրկել Հայաստանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Եվ դա Փաշինյանի քայլերի արդյունքն է», - նկատել է Զուրաբյանը։
16:04
15:51
15:49
15:24
15:20
15:13
15:12
15:02
14:36
14:32
14:22
14:06
13:43
13:21
13:05
12:45
12:23
12:04
11:43
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17