Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 65, դեմ` 2, ձեռնպահ 26 պատգամավոր։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ փուլային ձեւաչափով ներդրվելու է ընդհանրական համակարգ, որն ապահովելու է բոլոր քաղաքացիների առողջական հիմնական կարիքների բավարարումը: Համակարգը համընդհանուր է, ներառելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների եւ ամեն անհատի ամբողջ առողջապահական կարիքները: Այն ուղղված է հիմնական հիվանդացության եւ մահացության բեռ հանդիսացող հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը: 2026 թվականին առաջին փուլով կապահովագրվեն բնակչության երկու խմբի պատկանող անձինք, առաջինը՝ մինչեւ 18 տարեկան երեխաները, 65 եւ ավելի տարիքի, 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող, ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները եւ անապահովության 28-ից ավելի միավոր ունեցողները:
Նրանք ապահովագրվելու են պետության կողմից եւ ապահովագրավճարը պետական բյուջեի շրջանակում վճարելու է պետությունը: Հաջորդը 200.000 դրամից ավելի աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ ունեցող քաղաքացիներն են: 200.000-ից 500.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129.600 դրամ, որն ամսական 10.800 դրամ է կազմում: Վճարումն ամսական կտրվածքով է իրականացվելու է: Վերջիններս «Զինապահ» հիմնադրամին այսօր վճարվող 5.500 դրամի փոխարեն վճարելու են 1000 դրամ, մնացած 4500 դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը: Սոցիալական կրեդիտների շրջանակում 200.000-ից 500.000 դրամ ստացող քաղաքացիներն ամսական մինչեւ 6000 դրամի շրջանակում կարողանալու են գումարի վերադարձ ստանալ: Նախարարի խոսքով՝ այս տարում վերոնշյալ խմբերի համար ֆինանսական հավելյալ բեռ չի առաջանա: 500.000 դրամից մեկ միլիոն աշխատավարձ ստացողները 1000 դրամ կվճարեն «Զինապահ» հիմնադրամին, իսկ 7500 դրամը կուղղեն «Առողջության ապահովագրության» հիմնադրամին: Վերջիններս սոցիալական կրեդիտների շրջանակում հետ կստանան ամսական մինչեւ 4000 դրամ: Մեկ միլիոնից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները շարունակելու են «Զինապահին» վճարել 15.000 դրամը եւ սոցիալական կրեդիտի շրջանակում ստանալ միայն 4000 դրամը: «Մեր ապահովագրական փաթեթի արժեքը՝ ապահովագրավճարը, ըստ էության, ֆիքսված է եւ նույնական բոլոր քաղաքացիների համար: Ամեն մարդ վճարում է իր ապահովագրության եւ կոնկրետ փաթեթի համար: Որպեսզի ունենանք սոցիալական համերաշխության սկզբունքի պահպանում, այսինքն՝ նվազ եկամուտներ ունեցող քաղաքացիների եւ բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ֆինանսական նույնական բեռ չթողնենք, Կառավարությունը որոշել է նման սուբսիդավորման համակարգ ներդնել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: 2028 թվականի հունվարի մեկից վերջնական փուլը մեկնարկում է եւ 2029 թվականին բնակչության ճնշող մեծամասնությունը պետք է ունենա առողջության համընդհանուր ապահովագրություն: Նշվել է, որ մինչեւ 18 տարեկան երեխաները մեր երկրում 700.000 են, եւ նրանք այսօր էլ օգտվում են պետական պատվերից: Դա եղել է կարեւոր որոշում: 2019 թվականից մինչեւ 18 տարեկան երեխաները ներառվել են պետական պատվերի համակարգում: Դրանից հետո տարեցտարի ավելացել են պետպատվերի ծավալը, ծառայությունների շրջանակը: Որպես առաջին խումբ՝ նրանք պետության կողմից դառնալու են ապահովագրված եւ փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակն ու ծառայությունների շրջանակում նաեւ փոխհատուցման գները: 65 եւ ավելի տարիք ունեցող անձինք 400.000-ից ավելի են: Վերջիններս անհրաժեշտ առողջապահական ծախսերից օգտվելու հնարավորություն են ունենալու: Նշվել է, որ ծառայությունների ցանկն ընդգրկուն է, իսկ հատուցման գները որոշելու է պետությունը:
17:49
17:35
17:18
16:55
16:33
16:04
15:51
15:49
15:24
15:20
15:13
15:12
15:02
14:36
14:32
14:22
14:06
13:43
13:21
13:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17