Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախագահին ներկայացվել են հիմնադրամի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքները, համայնքային զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը միտված նախաձեռնությունների առաջընթացը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին, որը կարևոր նշանակություն ունի Սյունիքի մի շարք բնակավայրերի կայուն ոռոգման ջրով ապահովման, գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար։
Ընդգծվել է, որ այս ծրագիրն իր ռազմավարական կարևորությամբ ընդգրկված է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի առանցքային նպատակների շարքում։
Զրույցի ընթացքում կարևորվել է հիմնադրամի գործունեության հետագա ընդլայնումը՝ ուղղված կենսական ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության բարեկեցության բարձրացմանը և երկրի երկարաժամկետ ու կայուն զարգացման ծրագրերին։
18:02
17:43
17:39
17:38
17:21
17:02
16:52
16:34
16:16
15:56
15:40
15:30
15:19
15:04
14:44
14:14
13:52
13:33
13:06
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46