Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մասնակցել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցի ներկայացման միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով:
Մհեր Գրիգորյանը կարևորել է զեկույցի հրապարակումը և շնորհակալություն հայտնել մշակման աշխատանքներում ընդգրկված ամբողջ թիմին և պետական համակարգի ներկայացուցիչներին՝ կատարված հսկայածավալ աշխատանքի համար:
«Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց ռազմավարական կառավարման, ծառայությունների թվայնացման, հանրային ֆինանսների կառավարման, հակակոռուպցիոն պայքարի և հանրային կառավարման այլ ուղղություններով։ Այս արձանագրումներն առկա են նաև այսօր Ձեզ ներկայացվող զեկույցում։ Մեր առաջընթացն անհնար կլիներ առանց հանրային հատվածում աշխատող նվիրված անձանց ու զարգացման գործընկերների աջակցության»,- նշել է Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը կարևորել է, որ զեկույցի շրջանակներում Հայաստանը գնահատվել է այն նույն մեթոդաբանությամբ և չափանիշներով, ինչ ԵՄ հետ ինտեգրման գործընթացում գտնվող պետությունները:
«Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է, քանի որ առանց դիմակայուն ինստիտուտների ու մրցունակ հանրային ծառայության չենք կարող արդյունավետորեն իրականացնել մեր քաղաքացիներին տված խոստումները»,- նշել է փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ առաջիկայում մեկնարկելու են Հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման աշխատանքները՝ հիմնվելով այս զեկույցի առաջարկների վրա։
Որպես գերակայություններ` փոխվարչապետն առանձնացրել է քաղաքականությունների որակի շարունակական բարձրացումը, ծառայությունների ամբողջական թվայնացումը՝ կիբեռանվտանգության լավագույն ստանդարտներին համապատասխան և հանրային ծառայության գրավչության ու կոմպետենտության բարձրացումը:
Փոխվարչապետը, ամփոփելով խոսքը, հույս է հայտնել, որ բարեփոխումների այս ճանապարհը դարձյալ կանցնենք միասին՝ ի շահ Հայաստանի զարգացման ու հասարակության բարեկեցության:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01