Այս փուլում պատրաստ չեմ մեկնաբանել դա՝ առանց իմ գործընկերների հետ քննարկումների, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, թե «ԵՄ և Հայաստանի միջև ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»։
Սիմոնյանը նշեց, որ ավելի ուշ ԱԳՆ-ի կողմից պաշտոնական արձագանք կտրվի դրան։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է սա հետաձգի խաղաղության փաստաթղթի ստորագրումը, ԱԺ նախագահն արձագանքեց. «Չեմ կարծում, քանի որ աշխատանքներն Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով շարունակվում են։ Պետք է ասեմ, որ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի կողմից դրական տրամադրվածությունը կա։ Այն մտահոգությունները, որոնք մեզ մոտ են հնչում, միգուցե մի քիչ այլ ձևակերպումներով հնչում են նաև Ադրբեջանում։ Ուստի, պետք է շարունակենք քննարկումները, որպեսզի մեկս մյուսի մտահոգությունները փարատենք, ինչպես նաև վստահության վերականգնում լինի, ինչը հեշտ չի լինի, բայց իրագործելի է»։
Ըստ Սիմոնյանի՝ անշնորհակալ գործ է խաղաղության փաստաթղթի ստորագրման ժամկետներից խոսելը. «Մենք պատրաստ ենք եղել այն շատ վաղուց ստորագրել, հիմա էլ ենք պատրաստ և այդ ուղղությամբ խոսակցությունները շարունակվում են։ Ակնհայտ է, որ կոնֆլիկտ որպես այդպիսին չկա։ Շատ կարևոր ու որոշիչ բան է վստահության վերականգնումը։ Բոլոր պետությունների մեջ լինում են ինչ-որ հարցեր, քննարկում են, մենք մեր հարևանների հետ հարցերը, այլևս պատրաստ ենք, կարող ենք համատեղ քննարկել»։
Խորհրդարանի ղեկավարը շեշտեց՝ Հայաստանն իր շահերն է առաջ քաշում, Ադրբեջանը՝ իր։ Ըստ նրա՝ «Խաղաղության պայմանագիրը» երկու երկրներին էլ ձեռնտու է. «Պետք չի նայել միայն մեր տրամաբանությունից, մեր մոլորակից, միջպետական հարաբերություններում կա երկու դիտակետ՝ իրենք իրենց շահն են առաջ տանում, մենք՝ մերը։ Ուղղակի մեր երկրում շատ են սիրում մեր երկրի հաջողությունները նվազեցնել, իշխանությանն անընդհատ պահել մոնիթորինգի տակ, միգուցե ժողովրդական ճիշտ տրամաբանություն է։ Ես կրկնում եմ՝ խաղաղությունն արդեն հաստատված է»։
14:21
14:05
13:56
13:44
13:23
13:09
12:55
12:41
12:16
12:02
11:45
11:27
11:03
10:48
10:35
10:17
10:02
09:47
09:35
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32