Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի և Դիլիջանի տարածքային կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նախարարը շրջել է կենտրոններում, հետևել քաղաքացիների սպասարկման, մասնավորապես՝ դիմումների ընդունման և խորհրդատվության տրամադրման գործընթացներին, քննարկել աշխատանքային գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
Աշխատակիցների հետ զրույցում Արսեն Թորոսյանը նշել է, որ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները քաղաքացիների հետ ամենօրյա շփում ունեցող առաջնային օղակներն են, հետևաբար՝ մասնագետների կողմից փոխանցվող տեղեկատվությունը պետք է լինի հասկանալի, պարզ և ամբողջական։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է նաև պետական նպաստների քաղաքականությանը՝ ընդգծելով թիրախային խմբերին տրամադրվող աջակցությունների հասցեականության կարևորությունը։
Արսեն Թորոսյանը հանձնարարել է տարածքային կենտրոնի աշխատակիցներին՝ շարունակել ակտիվ աշխատանքներ իրականացնել քաղաքացիների կայուն և երկարաժամկետ զբաղվածության ապահովման ուղղությամբ՝ նպաստելով նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։
15:22
15:09
14:53
14:21
14:05
13:56
13:44
13:23
13:09
12:55
12:41
12:16
12:02
11:45
11:27
11:03
10:48
10:35
10:17
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32