Երկօրյա աշխատանքային այցով գտնվում էի Սյունիքի մարզում։ Այս մասին գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, ոլորտային պատասխանատուների ու համայնքապետերի հետ երկու օր շարունակ հետևել ենք պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Նախ հետևել ենք Հյուսիս-Հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։
Այցելել ենք Քաջարան-Ագարակ հատվածի առաջին թունել և ներկա գտնվել թունելի հորատման վերջնական աշխատանքներին։
Այս ճանապարհահատվածի կառուցման արժեքն ավելի քան 214 մլն դոլար է։
Այն ներառում է երկու թունել և 17 կամուրջ։ Կամուրջների հենապատերի կառուցման աշխատանքները ևս մեծ թափով առաջ են ընթանում։
Այնուհետև այցելել ենք Նռնաձոր, որտեղ ամբողջությամբ նոր ճանապարհ է կառուցվում՝ մոտ 10.1 կմ երկարությամբ։
Այս նորակառույց ճանապարհով Նռնաձորը կկապվի Մեղրիին և Սյունիքի մարզը կունենա ամբողջությամբ նոր ճանապարհ։
Տեղում շինարարին և մյուս պատասխանատուներին հանձնարարել եմ արագացնել ճանապարհի կառուցումը և հետևել օրացուցային գրաֆիկին։
Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 560 մլն ՀՀ դրամ է։
Այցելեցինք և դիտարկեցինք նաև Կապան - Ծավ ավտոճանապարհի երկու հատվածների նորոգման աշխատանքները։
Աշխատանքային այցի երկրորդ օրն այցելել ենք Խոտ - Որոտան նորակառույց ճանապարհ, որտեղ իրականացվել են վերակառուցման աշխատանքներ։
Այցելեցինք նաև Որոտան բնակավայր, զրուցեցինք բնակիչների հետ, լսեցինք նրանց խնդիրները։
Հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Վաղատին և Աշոտավան բնակավայրերն էին, որտեղ իրականացվել են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։
Վաղատինում պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է շուրջ 1.7 կմ, իսկ Աշոտավանում՝ 10 կմ երկարությամբ ճանապարհ։
Երկու ճանապարհների ասֆալտապատումն էլ ավարտվել է, ընթացքի մեջ են ճանապարհների կահավորման աշխատանքները։
Շինարարական բոլոր օբյեկտներում հանձնարարել եմ անշեղորեն հետևել կատարվող աշխատանքների որակին և ժամանակացույցին։
Այցի ավարտին Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում ծանոթացել եմ սուբվենցիոն աշխատանքների ընթացքին, քննարկել ենք համայնքում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, առաջիկա անելիքները»,-գրել է նա։
12:46
12:32
12:16
12:05
11:36
11:19
11:03
10:29
10:16
09:52
09:36
09:13
09:01
18:46
18:22
18:22
18:01
17:44
17:33
17:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55