Ադրբեջանը մի կողմից ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է՝ «վա՜յ, գրած է Ղարաբաղյան հայեր», լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է՝ ինքն ասել է՝ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։
«Ես հիմա ուզում եմ բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև այդ թեմաներով ինչքանով իրենք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ, որովհետև Ղարաբաղի ժողովրդին էլ եմ ասել, որ վերադարձն իրատեսական չէ», - նշել է նա։
Փաշինյանը հայտարարել է՝ երբ խոսում են, որ ՀՀ պետական պարտքն աճել է, դրա նաև նրա համար է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ժողովրդի կարիքները հոգան։
«Մենք այդքան ծախսն անում ենք, որ մարդիկ մնան Հայաստանում, որովհետև, եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է՝ մենք նորից կսկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ՝ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, և սկսելու փորձերն օգտակար չեն»,- ընդգծել է վարչապետը։
Նա հայտարարել է՝ Հայաստանում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։
«Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», և, այո՛, ընդունում եմ նաև, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է դա ամբողջական իրականացնենք, սա է իմ պատկերացրած ճանապարհը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
15:06
14:46
14:25
14:09
13:45
13:22
13:05
12:46
12:32
12:16
12:05
11:36
11:19
11:03
10:29
10:16
09:52
09:36
09:13
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55