Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել հանրության շրջանում ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն խոսակցություններին, որ Երևանի քաղաքապետարանի գործառույթների շրջանակում որոշ թույլտվությունների տրամադրման ժամանակ քաղաքացիներին ուղղորդում են վճարումներ կատարել «Երևան» հիմնադրամին:
«Այդպիսի խոսակցությունները մեծապես կարող են վնասել պոտենցիալ ներդրողների ներգրավմանը, ովքեր կարող են ուղղակի ձեռնպահ մնալ՝ մտածելով, որ բացի ներդրումներ կատարելուց, ստիպված են լինելու նաև պարտադրված հանգանակություն կատարել: Մինչդեռ ցանկացած հանգանակություն պետք է լինի կամավորության սկզբունքով, այլ ոչ թե պարտադրված: Նման ուղղորդումները, եթե այդպիսիք իրոք կան, ուղղակի անընդունելի են և ստվեր են գցում թե՛ հիմնադրամի գործունեության վրա և թե՛ բոլոր այն նվիրատուների, ովքեր տարիներ շարունակ մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց նվիրատվություններով մասնակցություն են ունենում մայրաքաղաքի զարգացման տարբեր ծրագրերին: Ըստ այդմ, մեր համաքաղաքացիներին կհորդորեմ ուղղորդումների դեպքում Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության միջոցով տեղյակ պահել մեզ այդ մասին: Բացի այդ, հրապարակեք նաև աշխատակազմի վերահսկողության վարչության պետի՝ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարը, որպեսզի հարկ եղած դեպքում քաղաքացին կարողանա անմիջական կապ հաստատել հենց ահազանգերն ստուգող օղակի պատասխանատուի հետ», - ընդգծել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարն է 098-16-66-61:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33