Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին է վկայում ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի պաշտոնական հարցման։
Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է 2026 թվականին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «խորհրդանշական քայլերի» գնալ: Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, նախանշել սահմանի, առաջին անցակետի բացման հնարավոր ժամկետները, ինչպես նաև ակնկալվող տնտեսական էֆեկտը։ Բացի այդ, հետաքրքրվել էր` արդյոք նախապատրաստվո՞ւմ են Թուրքիայի նախագահի հայաստանյան հնարավոր այցին։ Ի պատասխան ԱԳՆ-ն հայտնել է, որ նշված հարցադրումների կապակցությամբ եղել են մի շարք հրապարակային անդրադարձներ` մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեկտեմբերի 9-ի ելույթը, ԵԱՀԿ նախարարական հանդիպման և «Օրբելի. խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային համաժողովի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթները: Թուրքիայի նախագահի հնարավոր այցի և 2026 թվականի մայիսին Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին մասնակցելու հարցը գերատեսչությունն առաջարկել է դիտարկել վարչապետի` նոյեմբերի 4-ի ելույթի, ինչպես նաև Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին ԱԳ նախարարի տված պատասխանների համատեքստում։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55